Եզեկիելի մարգարեության մեկնություն 33։8

Ա. Լոպուխին

«Երբ Ես անօրենին ասեմ. «Ո՛վ անօրեն, դու մահվամբ պիտի մեռնես», իսկ դու ոչինչ չխոսես՝ անօրենին իր ճանապարհից զգուշացնելու համար, ապա այդ անօրենը կմեռնի իր մեղքի պատճառով, բայց նրա արյունը պահանջելու եմ քո ձեռքից»։ [8] (Սինոդական թարգ․)
   
Տե՛ս Եզեկիելի մարգարեության մեկնություն գլուխ 33:7

--------------------------------
[8](Էջմիածին թարգ․) Երբ ես մեղաւորին ասեմ՝ հաստատ կը մեռնես, իսկ դու չխօսես ու չզգուշացնես ամբարշտին իր ճանապարհից, ինքը՝ անօրէնն իր անօրէնութեան մէջ կը մեռնի, բայց նրա արիւնը քեզնից կը պահանջեմ:
(Արարատ թարգ․) Երբ ես ամբարիշտին ասեմ. Ո՛վ ամբարիշտ, դու անպատճառ պիտի մեռնես, և եթե դու ամբարիշտի հետ չխոսես իր ճանապարհից զգուշացնելու համար, այն ամբարիշտն իր անօրենության պատճառով կմեռնի, բայց նրա արյունը ես քո ձեռքից կպահանջեմ։
(Գրաբար) Յասե՛լ ինձ ցմեղաւորն թէ մահու մեռանիցիս. և դու ո՛չ խօսիցիս զգուշացուցանել զամպարիշտն 'ի ճանապարհէ իւրմէ. ինքն անօրէննյանօրնութեան իւրում մեռցի, և զարիւն նորա 'ի ձեռաց քոց խնդրեցից։