Ա. Լոպուխին
«Դուք հպարտացաք Իմ դեմ ձեր լեզվով և շատացրիք ձեր խոսքերն Իմ դեմ. Ես լսել եմ դա»։ [13] (Սինոդական թարգ․)
Սա Սեիրի նոր՝ երրորդ մեղքն էր՝ ամբարտավանությունը, որն առավել ևս աններելի էր ա՛յն պատճառով, քանի որ այդ մեքղն ուղղված էր հենց Իր՝ Աստծո դեմ: Հետգերության շրջանին վերագրվող սաղմոսներում նույնպես հաճախակի են հանդիպում ծաղրանքի վերաբերյալ հնչող բողոքները։
«Եվ շատացրիք ձեր խոսքերն Իմ դեմ» - այս հատվածը Յոթանասնից թարգմանության մեջ բացակայում է։
--------------------------------
[13](Էջմիածին թարգ․) Քո բերանով մեծաբանել ես իմ հասցէին, վայրախօսել իմ մասին, եւ ես լսել եմ դրանք:
(Արարատ թարգ․) Եվ դուք ձեր բերանով հպարտացաք իմ դեմ և ձեր խոսքերը շատացրիք իմ դեմ. ես լսել եմ»։
(Գրաբար) և մեծաբանեցեր 'ի վերայ իմ բերանովք քովք. և հնչեցէք առ իս զբանս ձեր, և ես լուայ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: