Եզեկիելի մարգարեության մեկնություն 35։15

Ա. Լոպուխին

«Ինչպես որ դու ուրախացար այն բանի համար, որ Իսրայելի տան ժառանգությունն ամայացավ, այնպես էլ Ես քեզ հետ պիտի վարվեմ. պիտի ամայանաս, Սեի՛ր լեռ, և ամբո՛ղջ Եդովմը միասին, և կիմանան, որ Ես եմ Տերը»։ [15] (Սինոդական թարգ․)
   

   «Ինչպես որ դու ուրախացար այն բանի համար, որ Իսրայելի տան ժառանգությունն ամայացավ, այնպես էլ Ես քեզ հետ պիտի վարվեմ» - այս հատվածը Յոթանասնից թարգմանության մեջ բացակայում է։ Այդ նույն կերպ էլ պիտի ուրախանան Եդովմի կործանման համար:
--------------------------------
[15](Էջմիածին թարգ․ գլուխ15-16) այն բանի համար, որ ոտնահարեցիր ժառանգութիւնն Իսրայէլի տան, որ կործանուեց: Նոյնն էլ քեզ եմ անելու, եւ դու աւերակ ես դառնալու, ո՛վ լեռդ Սէիր, ամբողջ Եդոմն էլ ոչնչանալու է: Պէտք է իմանաս, որ ես եմ նրանց Տէր Աստուածը»»:
(Արարատ թարգ․) Ինչպես որ դու ուրախացար Իսրայելի տան ժառանգության վրա, որ ամայացավ, այնպես էլ քեզ պիտի անեմ. դու ամայություն պիտի դառնաս, Սեի՛ր սար, և ամբո՛ղջ Եդովմ։ Եվ կիմանան, որ ես եմ Տերը»։
(Գրաբար գլուխ15-16) փոխանակ զի ոտնհա՛ր եղեր ժառանգութեան տանն Իսրայէլի՝ զի ապականեցաւ. նոյնպէս արարից զքեզ, ղիցիս եղիցիս աւերակ լեա՛ռնդ Սէիր, և ամենայն Իդովմա սատակեսցի. և ծանիցես թէ ե՛ս եմ ՏԷր Աստուած նոցա: