Եզեկիելի մարգարեության մեկնություն 35։2

Ա. Լոպուխին

«Մարդո՛ւ որդի, դեմքդ դարձրո՛ւ դեպի Սեիր լեռը և մարգարեացի՛ր նրա դեմ»։[2] (Սինոդական թարգ․)
   
   «Դեմքդ դարձրո՛ւ» - տե՛ս Եզեկիելի մարգարեության 6։2-րդ համարի մեկնությունը։

   «Սեիր լեռը» - սա Ջեբել էլ-Սերա լեռնային շրջանի հնագույն անվանումն է։ Այդ տեղավայրը գտնվում է Արաբայի արևելյան կողմում, սակայն այստեղ այն ծառայում է որպես ամբողջ Եդովմին տեղորոշող մի անվանում՝ ճիշտ այնպես, ինչպես որ «Իսրայելի լեռներ» անվանումով էլ մատնանշվում է ամբողջ Պաղեստինը։
   
Տե՛ս Եզեկիելի մարգարեության մեկնություն գլուխ 35։1
--------------------------------
[2](Էջմիածին թարգ․) «Մարդո՛ւ որդի, դարձրո՛ւ երեսդ դէպի այդ Սէիր լեռը, մարգարէացի՛ր դրա վրայ ու ասա՛ դրան.
(Արարատ թարգ․) «Մարդո՛ւ որդի, դեմքդ դեպի Սեիր սա՛րը դարձրու և մարգարեացի՛ր նրա դեմ
(Գրաբար) Որդի մարդոյ՝ դարձո՛ զերեսս քո 'ի վերայ լերինդ Սէիրայ. մարգարեա՛ց 'ի վերայ դորա՝ և ասասցես ցդա.