Եզեկիելի մարգարեության մեկնություն 36։37

Ա. Լոպուխին

«Այսպես է ասում Տեր Աստված. «Ահա, նաև այսպես պիտի ցույց տամ Իմ ողորմությունն Իսրայելի տան հանդեպ․ նրանց պիտի շատացնեմ մարդկանցով՝ հոտի պես»»։ [37] (Սինոդական թարգ․)
   

   «Այսպես է ասում Տերը» - այս արտահայտությունը խոսքին հավելվող մի կարևորագույն միտք է մատնացույց անում։ Իսկապես որ, այստեղ Իսրայելին տրվող խոստումը նրա՝ մեծապես բազմապատկվելու մասին, հատկապես կարևոր էր այն ժամանակվա Իսրայելի համար, որն այդքան ավերածությունների էր ենթարկվել վերջին պատերազմների հետևանքով և ցիրուցան էր եղել այս ու այն կողմ։ Մասնավորապես Բաբելոնում միայն մարգարեի շուրջը եղող հրեաների թիվը գուցե նույնիսկ գերազանցում էր մի քանի հազարը (հմմտ․ Եզեկ․ 47։22-րդ համարի բացատրությունը)․․․

   «Նրանց պիտի շատացնեմ մարդկանցով՝ հոտի պես» - սլավոներենում ավելի ստույգ՝ «ինչպես ոչխարների», որոնք աչքի էին ընկնում առանձնահատուկ պտղաբերությամբ։ Չնայած որ այստեղ ի նկատի է առնվում մեկ այլ գաղափար (տե՛ս 38-րդ համարը)։ Թարգումում էլ ասվում է. «Նրանց կբազմացնեմ մարդկանցով և կհարստացնեմ նախիրներով»։
--------------------------------
[37](Էջմիածին թարգ․) Այսպէս է ասում Տէր Աստուած. «Ես դարձեալ այցի եմ գալու Իսրայէլի տանը՝ իրագործելու համար դրանք. բազմացնելու եմ մարդկանց՝ ոչխարների հօտերի պէս:
(Արարատ թարգ․) Այսպես է ասում Տեր Աստված. «Իսրայելի տունը դեռ այս էլ պիտի խնդրի ինձնից, որ անեմ նրանց համար. նրանց պիտի շատացնեմ մարդկանցով՝ հոտի պես։
(Գրաբար) Ա՛յսպէս ասէ Տէր Տէր. Զա՛յս ևս ա՛յց արարից տանդ Իսրայէլի առնել դոցա. և բազմացուցից զմարդիկ դոցա իբրև զխաշինս,