Ա. Լոպուխին
«Եվ ազգերը կիմանան, որ Ես եմ Տերը՝ Իսրայելին Սրբացնողը, երբ Իմ սրբարանը նրանց մեջ կլինի հավիտյան»։ [28] (Սինոդական թարգ․)
Հատկանշական է, որ Իսրայելի պայծառ ապագայի պատկերի մեջ առկա է հեթանոսների հիշատակումը։
«Իսրայելին Սրբացնողը» - Նա, Ով Իսրայելին զատում է մյուս բոլոր ազգերից և նրանցից վեր է դասում նրան։ Նույնիսկ հեթանոսների վերաբերմունքն է էապես փոխվելու Իսրայելի նկատմամբ՝ խորհրդավոր տաճարի հիմնադրումից հետո (40-48-րդ գլուխներ)։ Սակայն մինչ այդ դեռևս կան 38-րդ և 39-րդ գլուխները։
--------------------------------
[28](Էջմիածին թարգ․) Ազգերն էլ պիտի իմանան, որ ես՝ Տէրս, կը մաքրեմ նրանց, երբ սրբարանս յաւիտենապէս լինի նրանց մէջ»»:
(Արարատ թարգ․) Եվ ազգերը կիմանան, որ ես՝ Տերը, Իսրայելին սրբացնողն եմ, երբ իմ սրբարանը հավիտյան նրանց մեջ կլինի"»։
(Գրաբար) Եւ ծանիցեն ազգք թէ ե՛ս եմ Տէր որ սրբեցի զդոսա, ‘ի լինե՛լ սրբութեանց իմոց ‘ի միջի դոցա յաւիտեան։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: