Ա. Լոպուխին
«Այսպես է ասում Տեր Աստված այս ոսկորներին. «Ահա, Ես շունչ պիտի դնեմ ձեր մեջ, և պիտի կենդանանաք»»։ [5] (Սինոդական թարգ․)
«Ես շունչ պիտի դնեմ ձեր մեջ, և պիտի կենդանանաք» - «շունչ», նույնն է թե՝ հոգի, կյանքի շունչ։ Ահա թե ինչու Յոթանասնից թարգմանության մեջ տարընթերցվում է «կենդանության ոգի» (առանց ասելու, թե՝ «կենդանանաք»): Այս ընդհանրական բնույթ ունեցող արտահայտությունը պատկերավոր կերպով զարգացվում է 6-րդ համարում առկա մանրամասնություններում։
--------------------------------
[5](Էջմիածին թարգ․) Այսպէս է ասում Տէր Աստուած այդ ոսկորներիդ. «Ահա ես ձեզ վրայ կենդանի շունչ ե մ բերելու,
(Արարատ թարգ․) Տեր Աստված այսպես ասաց այս ոսկորներին. "Ահա ես ձեր մեջ շունչ պիտի դնեմ, և դուք պիտի կենդանանաք։
(Գրաբար) Ա՛յսպէս ասէ Տէր Տէր ցոսկերսդ ցայդոսիկ. Ահաւասիկ ե՛ս ածից ‘ի վերայ ձեր շո՛ւնչ կենդանի.
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: