Եզեկիելի մարգարեության մեկնություն 38։16

Ա. Լոպուխին

«Եվ կբարձրանաս Իմ ժողովրդի՝ Իսրայելի դեմ, ինչպես ամպը՝ երկիրը ծածկելու համար. դա կլինի վերջին օրերում, և Ես քեզ պիտի բերեմ Իմ երկրի դեմ, որպեսզի ազգերը ճանաչեն Ինձ, երբ Ես քո միջոցով, ո՛վ Գոգ, Իմ սրբությունը հայտնեմ նրանց աչքի առաջ»։ [16] (Սինոդական թարգ․)

   
   «Ինչպես ամպը» - տե՛ս Եզեկիելի մարգարեության սույն 38-րդ գլխի 9-րդ համարի բացատրությունը։

   «Վերջին օրերում» - տե՛ս Եզեկիելի մարգարեության սույն 38-րդ գլխի 8-րդ համարի բացատրությունը։

   «Ես քեզ պիտի բերեմ» - իր ցանկությունն իրագործելուց բացի՝ Գոգն այդպիսով իրականացրած կլինի նաև Աստծո կամքը։

   «Իմ սրբությունը հայտնեմ» - այս արտահայտության բացատրությունը տրվում է անմիջապես վերևում՝ «որպեսզի ազգերը ճանաչեն Ինձ»։ Գոգի (որը չարի բարձրագույն մարմնավորումն էր) կործանման միջոցով Աստված Իրեն այս աշխարհին է հայտնելու Իր սրբության տեսանկյունից, սրբությո՛ւն, որը Նրա այն գլխավոր հատկանիշն է, որը Նա մինչ այդ պահը դեռևս չէր բացահայտել: Այդ ժամանակ ճշմարտապես, ամբողջովին պիտի ճանաչեն Աստծուն:
   
Տե՛ս Եզեկիելի մարգարեության մեկնություն գլուխ 38։14
--------------------------------
[16](Էջմիածին թարգ․) Դու վեր ես կենալու Իսրայէլի իմ ժողովրդի դէմ՝ ամպի նման ծածկելու երկիրը: Եւ դա լինելու է վերջին ժամանակներում. ես քեզ բերելու եմ իմ երկիրը, որ բոլոր ազգերն ինձ ճանաչեն, երբ սրբանամ քո մէջ, նրանց առաջ»»:
(Արարատ թարգ․) Եվ դու կբարձրանաս իմ Իսրայել ժողովրդի դեմ երկիրը ծածկող ամպի նման. հետագա օրերին քեզ իմ երկրի դեմ պիտի բերեմ, որպեսզի ազգերը ճանաչեն ինձ, երբ ես քո միջոցով կսրբանամ նրանց աչքին, ո՛վ Գոգ"»։
(Գրաբար) Եւ ելանիցես ‘ի վերայ ժողովրդեան իմոյ Իսրայէլի՝ իբրև զա՛մպ ծածկեալ զերկիրն. ‘ի յետին ժամանակի եղիցի այն. և ածից զքեզ յերկիր իմ, զի ծանիցեն զիս ամենայն ազգք, ‘ի լինել ինձ սուրբ ‘ի միջի քում առաջի նոցա: