Եզեկիելի մարգարեության մեկնություն 38։23

Ա. Լոպուխին

«Եվ պիտի ցույց տամ Իմ մեծությունն ու Իմ սրբությունը, և Ինձ պիտի հայտնեմ շատ ազգերի աչքի առաջ, և պիտի իմանան, որ Ես եմ Տերը»։ [23] (Սինոդական թարգ․)
   

   «Մեծությունը» - Եզեկիելի մարգարեության մեջ այս բառն առաջին անգամ է կիրառվում (հմմտ․ Ես․ 10:15, Դան․ 11։16

   «Ինձ պիտի հայտնեմ» - սա նույնպես առաջին անգամ է կիրառվում: Այդժամ Աստված այնքան լիարժեքորեն և խորապես կճանաչվի երկրի կողմից, որքան նախկինում երբեք Նա չէր կարող ճանաչվել: Սակայն հազիվ թե այդ ճանաչողությունը կատարյալ լինի։ Եզեկիելի մարգարեության 40-48-րդ գլուխներում նկարագրված իրադարձություններից հետո այդ ճանաչողությունն էլ ավելի ամբողջական կլինի:
--------------------------------
[23](Էջմիածին թարգ․) Այսպէս եմ ես ցոյց տալու իմ մեծութիւնը, սրբանալու եմ, փառաւորուելու ու ճանաչուելու ազգերի առաջ: Ու պիտի իմանան, որ ես եմ Տէրը»»:
(Արարատ թարգ․) Եվ ես պիտի փառավորվեմ ու սրբանամ և ճանաչվեմ շատ ազգերի աչքում։ Եվ պիտի իմանան, որ ես եմ Տերը»։
(Գրաբար) Եւ մեծացա՛յց և սուրբ եղէց, և փառաւորեցայց և ծանուցայց առաջի ազգաց բազմաց. և ծանիցեն թէ ե՛ս եմ Տէր։