Եզեկիելի մարգարեության մեկնություն 39։12

Ա. Լոպուխին

«Եվ Իսրայելի տունը յոթ ամիս պիտի թաղի նրանց, որպեսզի մաքրի երկիրը»։ [12] (Սինոդական թարգ․)
   
   Դիակը պղծում է (Եզեկ. 44:25)՝ հատկապես երբ խոսքն անմաքուր հեթանոսի դիակի մասին է: Այսպիսով, այդօրինակ թաղում իրականացնելու միակ նպատակը երկիրը մաքրելն էր: Իսկ դա էլ անհրաժեշտ էր ապագա Սուրբ Երկրում աստվածապաշտության կազմակերպման և այնտեղ Աստծո օրհնության պահպանության համար: Այստեղ դարձյալ հանդիպում է «7» թիվը (հմմտ․ 9-րդ համար), բայց հիշատակվում են արդեն 7 ամիսներ, այլ ոչ թե 7 տարիներ. 7 ամիս շարունակ տևող թաղումը ցույց է տալիս դիակների ահռելի մեծ քանակությունը։
--------------------------------
[12](Էջմիածին թարգ․)Իսրայէլի տան զաւակներն են թաղելու նրանց, որպէսզի մաքրուի երկիրը:
(Արարատ թարգ․) Եվ Իսրայելի տունը յոթ ամիս պիտի թաղի իրենց՝ երկիրը մաքրելու համար։
(Գրաբար) Եւ թաղեսցեն զնոսա տուն Իսրայէլի, զի սրբեսցի երկիրն. զեւթն ամիս