Եզեկիելի մարգարեության մեկնություն 4։14

Ա. Լոպուխին

«Այդժամ ես ասացի. «Օ՜, Տե՛ր Աստված, իմ հոգին երբեք չի պղծվել, և իմ պատանեկությունից մինչև հիմա ես դիակ կամ գազանի հոշոտած [միս] չեմ կերել, և ոչ մի անմաքուր միս չի մտել իմ բերանը»»։ (Սինոդական թարգ․)[14]
   

   «Հատկանշական է ա՛յն, որ Եզեկիելն ինքն այդչա՜փ վախենում էր այդ երևույթից» (Սմենդ, հմմտ․ Գործք Առաքելոց 10։14)։ Եզեկիելի գրքի այն հատվածները, որոնք հնարավորություն են տալիս տեսնել մարգարեի նման կենդանի հաղորդակցությունն Աստծո հետ, ամենևին էլ բազմաքանակ չեն (Եզեկ․9:8; 11:13, 20:49)։ Սատկած և կամ գազանի կողմից հոշոտված միսն արգելվում էր ուտել (Ղևտ․ 17:15, Բ Օրին․ 14:21), որովհետև այդպիսի մսի մեջ արյուն կար, իսկ արյունն էլ իր մեջ «հոգի էր կրում: Իսկ երբ հաջորդիվ ասում է՝ «և ոչ մի անմաքուր միս չի մտել իմ բերանը», այդպիսով, ամենայն հավանականությամբ, նկատի ունի այնպիսի անմաքուր կենդանիների միսը, ինչպիսին են, օրինակ, խոզերը: Այստեղ տեղի է ունենում «argumentum а majore ad minus» (Մալդոնատ), այսինքն՝ փաստարկումը հաստատող առարկան մեծից փոքրանում է։

   «Իմ պատանեկությունից․․․» - Հետևաբար, տվյալ պահին մարգարեի տարիքը բավականին հեռու էր պատանեկության տարիքից (հմմտ․ սլավոնական տեքստի հետ՝ «նույնիսկ մինչև հիմա»):

   
Տե՛ս Եզեկիելի մարգարեության մեկնություն գլուխ 4:4
--------------------------------
[14](Էջմիածին թարգ․) Եւ ես ասում եմ. «Քա՛ւ լիցի, Իսրայէլի Տէ՛ր Աստուած, եթէ հոգիս երբեւէ ապականուի պղծութիւնների մէջ. ես մեռելոտի կամ գազանից յօշոտուած անասունի միս ծննդիցս ի վեր մինչեւ այժմ երբեք չեմ կերել, ու բերանս էլ որեւէ պիղծ միս չի մտել»:
(Արարատ թարգ․) Եվ ես ասացի. «Օ՜, ո՛վ Տեր Աստված, ահա իմ անձը պղծված չէ, և իմ մանկությունից մինչև հիմա դիակ կամ գազանի հոշոտած միս չեմ կերել, ու բերանս պիղծ միս չի մտել»։
(Գրաբար) Եւ ասեմ. Քա՛ւ լիցի Տէր Աստուած Իսրայէլի, եթէ պղծեալ իցէ երբէք անձն իմ ‘ի պղծութիւնս. և մեռելոտի՝ և ‘ի գազանաբեկ ո՛չ երբէք կերայ ‘ի ծննդենէ իմմէ մինչև ցայժմ. և ո՛չ եմուտ ‘ի բերան իմ ամենայն միս պիղծ։