Ա. Լոպուխին
«Որովհետև նրանք հացի ու ջրի պակաս պիտի ունենան, և նրանք սարսափով պիտի նայեն մեկը մյուսին ու հալումաշ պիտի լինեն իրենց անօրենության մեջ»։ (Սինոդական թարգ․)[17]
«Պիտի նայեն մեկը մյուսին» ՝ ապարդյուն օգնություն փնտրելով մեկը մյուսի կողմից։
«Հալումաշ պիտի լինեն» - ասել է թե՝ դանդաղ սովամահության կենթարկվեն։
«Անօրենության մեջ» - հունարենում՝ հոգնակի թվով․ «Անօրենությունների մեջ»։
Տե՛ս Եզեկիելի մարգարեության մեկնություն գլուխ 4:4
--------------------------------
[17](Էջմիածին թարգ․) որպէսզի կարօտ մնան հացի ու ջրի: Ու թող կործանուեն մարդն ու իր եղբայրը, հալումաշ լինեն իրենց անիրաւութիւնների մէջ»:
(Արարատ թարգ․) Նրանք հացին ու ջրին պիտի կարոտեն և պիտի ապշեն իրար հետ և հալումաշ պիտի լինեն իրենց անօրենության մեջ»։
(Գրաբար) զի եղիցին կարօտեալք ‘ի հացէ և ‘ի ջրոյ. և ապականեսցի մարդ և եղբայր իւր, և հաշեսցին յանիրաւութիւնս իւրեանց։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: