Ա. Լոպուխին
«Եվ քո դեմքն ու քո մերկացրած աջ ձեռքն ուղղի՛ր դեպի Երուսաղեմի պաշարումը և մարգարեացի՛ր նրա դեմ»։ (Սինոդական թարգ․)[7]
Ցույց տալու համար, որ կողքի վրա պառկելու այդ խորհրդանշական գործողությունը նշանակում էր ոչ միայն հրեաների գերությունը, այլ նաև Երուսաղեմի պաշարումը, մարգարեն պառկած ժամանակ պետք է նայեր աղյուսի վրա պատկերված Երուսաղեմի պաշարման դրվագին (և հետևաբար նրա միտքը պիտի անդրադառնար դեպի այս իրադարձությունը) և իր աջ ձեռքը (սլավոներենում և հունարենում ավելի ստույգ ասվում է՝ «բազուկը») երկարեր դեպի այդ պատկերը։ Մարգարեի ձեռքը «մերկացրած» պիտի լիներ (հավանաբար խոսքը ձեռքի վրա ընկնող այն հագուստի մասին է, որը, ընդհանուր առմամբ, գլխին էր գցվում և գոտիով կապվում էր՝ ծածկելով միայն թևի վերին մասը, իսկ ստորին հատվածը, որի մասին այստեղ խոսվում է, «մերկացրած» վիճակում էր գտնվում), ասել է թե՝ պետք է պատրաստ լիներ նետվելու պայքարի և ճակատամարտի (հմմտ․ Ես․ 52:10)… Այլ խոսքով ասած՝ նույնիսկ պառկած ժամանակ մարգարեն պիտի շարունակեր «իր վրա» ցույց տալ (հմմտ․ «երկաթե տախտակ», 3-րդ համար) Յահվեի՝ սպառնալից կերպով պաշարված քաղաքը։
«Եվ մարգարեացիր նրա դեմ» - Մարգարեի այս կեցվածքը նույնպես մարգարեություն կլինի, քանի որ ըստ III։26-ի մարգարեությունը նրա համար հնարավոր է միայն լուռ։ Մարգարեի այս կեցվածքը նույնպես մարգարեություն է լինելու, որովհետև 3։26-րդ համարի համաձայն՝ Եզեկիելի համար մարգարեանալը հնարավոր էր միայն լռակյաց ձևով։
Տե՛ս Եզեկիելի մարգարեության մեկնություն գլուխ 4:4
--------------------------------
[7](Էջմիածին թարգ․) Դէմքդ կ՚ուղղես դէպի Երուսաղէմի պաշարումը, կը զօրացնես բազուկներդ եւ նրա վրայ մարգարէութիւններ կ՚անես:
(Արարատ թարգ․) Եվ դու դեպի Երուսաղեմի պաշարո՛ւմն ուղղիր դեմքդ և քո մերկացրած բազկով մարգարեացի՛ր նրա դեմ։
(Գրաբար) Եւ ‘ի պաշարումն Երուսաղեմի պատրաստեսցես զերեսս քո, և զօրացուսցես զբազուկս քո, և մարգարէասցի՛ս ի վերայ նորա, և եղիցի ‘ի պաշարումն, և պաշարեսցես զնա. զի ա՛յն նշանակ է որդւոցն Իսրայէլի։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: