Ա. Լոպուխին
«Նախասրահները շուրջանակի քսանհինգ կանգուն երկարություն ունեին, իսկ լայնությունը հինգ կանգուն էր»։ [30] (Սինոդական թարգ․)
Այստեղ խոսվում է նախասրահների մասին (եբրայեցերենում՝ «elamot», չգիտես ինչու՝ հոգնակի թվով) ու ասվում է, որ որ նախասրահի երկարությունը 25 կանգուն էր (հմմտ․ 14-րդ համարը՝ ըստ Ալեքսանդրյան կոդեքսի․ տե՛ս այդ համարի բացատրությունը), իսկ լայնությունը՝ 5 կանգուն (համաձայն 9-10-րդ համարների․ տե՛ս այդ համարների բացատրությունը): Այս համարը բացակայում է Յոթանասնից թարգմանության գրեթե բոլոր ձեռագրերում (նույնիսկ սլավոներեն թարգմանության մեջ) և որոշ եբրայական ձեռագրերում, ինչի պատճառով էլ մեկնաբաններն այն համարում են 29b համարի մի սխալ տարբերակ։
--------------------------------
[30](Էջմիածին թարգ․) Նրա շուրջը կամարներ էին, յիսուն կանգուն երկարութեամբ ու քսանհինգ կանգուն
լայնութեամբ:
(Արարատ թարգ․) Եվ նախասրահները շուրջանակի քսանհինգ կանգուն երկարություն և հինգ կանգուն լայնություն ունեին։
(Գրաբար) Եւ շուրջ զնովաւ կամարք ՝ յն կանգուն յերկայնութիւն և քսան և հինգ 'ի լայնութիւն։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: