Եզեկիելի մարգարեության մեկնություն 40։48

Ա. Լոպուխին

«Եվ նա տարավ ինձ տաճարի նախասրահը և չափեց նախասրահի սյուները՝ հինգ կանգուն՝ մի կողմից, և հինգ կանգուն՝ մյուս կողմից. իսկ դարպասի մուտքի լայնությունը մի կողմից երեք կանգուն էր, իսկ մյուս կողմից՝ երեք կանգուն»։[48] (Սինոդական թարգ․)
   

    Այստեղից սկսվում է բուն տաճարի (բառացիորեն՝ «տուն») չափագրումը, որը հաջորդում է գավթի չափումներին, և այժմ հենց բուն տաճարի «հերթն» է։ Չափումը սկսվում է նախասրահի («էլամա») հենց այն սյուներից (Յոթանասնից թարգմանության մեջ՝ «աիլ» տառադարձում), որոնք բացում էին մուտքը դեպի տաճար և համապատասխանում էին Սողոմոնյան տաճարի նշանավոր Յաքին և Բոազ սյուներին (Գ Թագ․ 7:15-21․ տե՛ս այդ համարների բացատրությունը)՝ այդ սյուների հետ համեմատությամբ նաև մոտավորապես միևնույն հաստությունն ունենալով: Այս սյուներից յուրաքանչյուրի հաստությունն այստեղ նշված է 5 կանգուն (գավթի դարպասի մոտ ընդամենը 2 կանգուն է – 9-րդ համար)։ Քանի որ այստեղ նպատակ կա մատնացույց անելու ամբողջ դռան (ավելի ճիշտ՝ դարպասի, քանի որ նման հաստությունը չափազանց մեծ է դռան համար. տե՛ս Եզեկ․ 41:23-րդ համարի բացատրությունը), հաստությունը, ուստի երկու սյուների հաստությունը նշվում է առանձնաբար․ հինգ կանգուն՝ մի կողմից, և հինգ կանգուն՝ մյուս կողմից․․․
--------------------------------
[48](Էջմիածին թարգ․) Ինձ տարաւ դէպի տաճարի սիւնազարդ սրահը: Չափեց սիւնազարդ սրահի լայնութիւնը. մի կողմից հինգ կանգուն էր, միւս կողմից՝ հինգ կանգուն, մուտքի լայնութիւնը՝ տասնչորս կանգուն, դռան գլխի խոյակներն այս ու այն կողմերից՝ երեքական կանգուն:
(Արարատ թարգ․) Եվ ինձ տարավ տաճարի նախասրահը և չափեց սրահի դրանդիները. հինգ կանգուն՝ մի կողմից, հինգ կանգուն՝ մյուս կողմից. դարպասի մուտքի լայնությունը տասնչորս կանգուն էր, և նախասրահի կողքի պատերը՝ երեք կանգուն այս կողմում և երեք կանգուն՝ այն կողմում։
(Գրաբար) Եւ տարաւ զիս «ի կոնք տաճարին, չափեաց եւ զլայնութիւն կոնքին, 'ի միոջէ կողմանէ հինգ կանգուն, եւ' ի միւսմէ կողմանէ, հինգ կանգուն, եւ զլայնութիւն մտին, չորեքտասան կանգուն. և զխոյակս ուսոց դրան կոնքին յա՛յսկոյս յայնկոյս ՝ երիս երիս կանգունս։