Եզեկիելի մարգարեության մեկնություն 42։12

Ա. Լոպուխին

«Նույնպիսի դռներ, ինչ ա՛յն սենյակների պարագայում, որոնք նայում էին դեպի հարավ, և դրանց մեջ մտնելու համար մի դուռ կար հենց այն ճանապարհի եզրին, որը ուղիղ պատի երկայնքով ընթանում էր դեպի արևելք»։ [12] (Սինոդական թարգ․)
   

    Հարավային քահանայական սենյակների դռները, - կրկնում է մարգարեն, նույնն էին, - ինչ հյուսիսային քահանայական սենյակները (սա ենթադրվում է)։

    «Դրանց մեջ (այսինքն՝ այդ սենյակներ եբրայեցերեն «bevoan» բառը համարի ամենավերջում է դրված) մտնելու համար մի դուռ կար հենց այն ճանապարհի եզրին (բառացիորեն՝ «ճանապարհի սկզբում), որը ուղիղ պատի երկայնքով ընթանում էր (եբրայեցերեն այս միտքն արտահայտվում է «ճանապարհ» բառի կրկնությամբ) դեպի արևելք»․․․ Հերոնիմոս Երանելին ասում է. «Այն ճանապարհի սկզբում (եզրին), այսինքն՝ արևելյա՛ն ճանապարհի սկզբում, որը բաց էր ներս մտղների համար, կար մի դուռ, որով մենք չէինք կարողանա մտնել, եթե այն չբացվեր «Ես եմ դուռը» խոսքերով և Դավթի բանալիով, ու այդ դուռը գտնվում էր առաքինի սրբերի համար նախատեսված նախասրահում»։
--------------------------------
[12](Էջմիածին թարգ․)նաեւ հիւսիսահայեաց պատշգամբների մուտքերի չափով, նաեւ հարաւահայեաց պատշգամբների մուտքերի չափով, նաեւ առաջին անցուղու մուտքի չափով, որպէսզի միջանցքներին ուղիղ լոյս տային, եւ հնարաւոր լինէր դրանց միջոցով գնալ դէպի արեւելք:
(Արարատ թարգ․) Եվ նույն ձևով՝ սենյակների դռները, որոնք դեպի հարավ էին. մի մուտք կար ճանապարհի գլխին, ուղիղ ճանապարհին, որ պատի դիմաց է՝ արևելյան ճանապարհի գլխին, որով մտնում են։
(Գրաբար) և ըստ մտից պատշգամացն ՝ որ ընդ հիւսւս, և ըստ մտից պատշգամացն որ ընդ հարաւ. և ըստ մտից առաջին գնացիցն առ 'ի զլոյսն տալոյ անջրպետութեան ձողոյն, և հանդէպ արևելից գնա՛լ ընդ նոսա: