Ա. Լոպուխին
«Երբ նա վերջացրեց ներքին տաճարի չափումները, ինձ դուրս տարավ այն դարպասով, որը դեմքով նայում էր դեպի արևելք, և սկսեց չափել այն շուրջանակի»։ [15] (Սինոդական թարգ․)
Տաճարի ընդհանուր չափերը․․․ Այժմ, երբ ողջ տաճարը՝ իր ներսում գտնվող պատերով հանդերձ, չափումների էր ենթարկվել, չափվում է նաև տաճարի արտաքին շրջակայքը: Դրա համար Եզեկիել մարգարեն տաճարից դուրս է բերվում («դուրս տարավ» արտահայտությունը կիրառված է առանց ենթակայի․ տե՛ս Եզեկ․ 40:17-րդ համարի բացատրությունը) արևելյան դարպասի միջով, հենց որով էլ մարգարեն բերվել էր տաճար (Եզեկ․ 40:17):
«Եվ սկսեց չափել այն շուրջանակի» - բառացիորեն՝ «շուրջը, շուրջը», իսկ հաջորդիվ էլ հաղորդվում են 4 կողմերի չափումների արդյունքները (տե՛ս Եզեկ․ 42։16-19-րդ համարները)․․․
--------------------------------
[15](Էջմիածին թարգ․) Այսպէս աւարտուեց տաճարի ներսի չափումը: Նա հանեց ինձ արեւելք նայող դռնով, չափեց տաճարի շուրջբոլորը:
(Արարատ թարգ․) Եվ վերջացրեց ներքին տաճարի չափերը և ինձ դուրս տարավ այն դարպասով, որ դեպի արևելք էր նայում, և շուրջանակի չափեց տաճարի տարածքը։
(Գրաբար) կ կատարեցաւ չափ տաճարին ներքնոյ։ Եւ եհան զիս ընդ ճանապարհ դրանն որ հայէր ընդ արևելս. և չափեաց զձև տանն շուրջանակի ըստ յօրինուածոյ։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: