Եզեկիելի մարգարեության մեկնություն 43։12

Ա. Լոպուխին

«Սա է տաճարի օրենքը. լեռան գագաթին՝ նրա ամբողջ տարածքը շրջանակաձև, Սրբություն Սրբոց է. սա է տաճարի օրենքը»։ [12] (Սինոդական թարգ․)
   

   Տաճարի «օրենքները» թվելուց հետո հիշատակվում են այդ օրենքներից ամենագլխավորները, որոնց վրա «հենվում են» մնացած բոլոր օրենքները (Յոթանասնից թարգմանության մեջ՝ «և տաճարի ժամանակացույցը», ինչը հետևանք է այն բանի, որ «gora» բառի փոխարեն տարընթերցում են «tsur», սակայն համարի վերջում ասվում է՝ «Տաճարի այս օրենքը»)։ Այստեղ խոսքը մի մեծագույն սրբության մասին է։ «Սրբություն Սրբոց» է կոչվում ոչ միայն տաճարը, այլ նաև տաճարի շրջակայքում սփռված լեռնային ամբողջ տարածքը (տե՛ս Եզեկ․ 40:2-րդ համարի բացատրությունը, հմմտ․ Եզեկ․ 42:20, 45:3, 44:12): Այն, ինչ Աստվածային է, չպետք է «խառնել» արարված կամ աշխարհային որևէ բանի հետ. և խոսքը ոչ միայն բուն Աստվածայինի մասին է, այլ նաև ա՛յն ամենի մասին, ինչը կապված է դրա հետ և հաղորդակից է դրան․․․
--------------------------------
[12](Էջմիածին թարգ․) Լերան կատարի տան պատկերը, նրա չորս կողմերի սահմանները սրբութիւն սրբոց են: Այս է տաճարի օրէնքը»:
(Արարատ թարգ․) Սա է տաճարի օրենքը. նրա ամբողջ տարածքը շրջանակաձև լեռան գլխի վրա ամենասուրբ է. ահա սա է տաճարի օրենքը։
(Գրաբար) Եւ նկարագիր տանն ‘ի վերայ գլխոյ լերինն, և ամենայն սահմանք նորա շուրջանակի. սրբութիւն սրբութեանց են։ Ա՛յս օրէն է տաճարին: