Ա. Լոպուխին
«Երբ վերջացնես մաքրելը, մատուցի՛ր եզների հոտից մի անարատ ցլիկ և ոչխարների հոտից՝ մի անարատ ոչխար (խոյ)»։ [23] (Սինոդական թարգ․)
Երբ զոհասեղանը սրբագործվի մեղքի համար մատուցվող զոհաբերությամբ, այդժամ՝ ոչ թե յոթերորդ օրը, երբ այդ սրբագործումն ամբողջությամբ ավարտված կլինի, այլ, ինչպես ցույց է տալիս 25-րդ համարը, մաքրագործման հենց առաջին օրը՝ այդ զոհասեղանի վրա հեղված սրբագործող առաջին զոհաբերությունից հետո, այն «պատրաստ» կդառնա ամենասրբազան զոհաբերության համար՝ զոհաբերություն, որը կոչվում է «kat exochn» և որը զոհաբերությունների զոհաբերությունն է կամ, այլ կերպ ասած, ողջակեզը։ Այս զոհաբերությունը մեղքի համար մատուցվող ամենօրյա զոհաբերության հետ մեկտեղ իր մեծագույն սրբությամբ ասես ավարտին է հասցնում զոհասեղանի ամենօրյա մաքրագործումը։ Այս մաքրագործումը պետք է բաղկացած լիներ անարատ (սա մի բառ է, որը գործածվում է երկու անգամ՝ որպես տվյալ պահանջի հատուկ կարևորությունը շեշտադրող նշան) ցլիկից և խոյից, որոնք երկուսն էլ բարոյական իմաստով առավել կատարյալ կենդանիներ էին, քան այծը:
«Հոտից» - բացատրությունը տե՛ս 22-րդ համարում։
--------------------------------
[23](Էջմիածին թարգ․) Քաւութիւնը սրբագործելը վերջացնելուց յետոյ թող նախիրներից առանց արատի մի զուարակ մատուցեն, հօտից էլ՝ առանց արատի մի խոյ. դրանք մատուցեն Տիրոջ առաջ,
(Արարատ թարգ․) Երբ մաքրելը վերջացնես, մի անարատ ցլիկ կմատուցես արջառներից և մի անարատ խոյ՝ ոչխարներից։
(Գրաբար) Եւ յետ վախճանելոյ զքաւութիւնն, մատուսցեն զուարակ յարջառոց անարատ՝ և խո՛յ ‘ի հօտից անարատ։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: