Եզեկիելի մարգարեության մեկնություն 45։20

Ա. Լոպուխին

«Այդ նույնը արա' ամսվա յոթերորդ օրը` դիտավորյալ և միամտաբար մեղանչածների համար, և այդպիսով մաքրագործե'ք տաճարը»։ [20]
   

   «Ամսվա յոթերորդ օրը» - եբրայեցերենում բառացիորեն` «նորալուսնի յոթերորդ օրը»: Եթե ​​նկատի առնվեր ամսվա 7-րդ օրը, ապա այդ դեպքում կասվեր «նորալուսնի», ինչպես 18-րդ համարում էր` «le», և ոչ թե «be» նախդիրով: Ահա թե ինչու մասորեթական տեքստը հնարավորություն է տալիս հասկանալու յոթերորդ ամիսը (18-րդ համարում նույնպես «ամիս» բառը բացակայում է), իսկ Յոթանասնից թարգմանության հեղինակությունը վերջնականորեն հաստատում է այսպիսի ընկալումը՝ «յոթերորդ ամսում»։ Ճիշտ է, մասորեթական սույն արտահայտության` այս իմաստով կիրառությունն ամբողջովին պարզ չէ, սակայն հնարավոր է, որ դրանում որոշակի «միջամտություն» է կատարվել՝ այստեղ տարեմուտի (և ոչ թե երբևէ չլսված տարվա նոր կիսահատվածի) տոնի մասին ցուցում տեսնելու մտադրությամբ։ Մինչդեռ Եզեկիելի եկեղեցական տոնացույցի ամբողջ կառուցվածքը «պահանջում» է հենց տարվա նոր կիսահատվածի տոնի վերաբերյալ ցուցում տեսնել:

   «Դիտավորյալ և միամտաբար մեղանչածների համար» - «դիտավորյալ» բառը եբրայեցերեն «shoge» բառի անստույգ թարգմանությունն է. «shoge» նշանակում է մեղանչել` սխալ գործելով և մոլորության մեջ ընկնելով (Ղևտ. 4:2,13): Այդպես է նաև Յոթանասնից թարգմանության մեջ` «ամեն մի անգետից և մանուկից» (գուցե մտքո՞վ մանուկից)»: Վերածնված Իսրայելում միայն այդպիսի աննշան մեղքեր են լինելու:

   «Տաճար» - «bayt» - «տուն»:
--------------------------------
[20](Էջմիածին թարգ․) Այսպէս կ՚անի ամսուայ եօթներորդ օրը՝ տաճարը սրբագործելու համար բոլոր անգիտակցաբար եւ պարզամտօրէն մեղանչածներից:
(Արարատ թարգ․) Եվ այսպես պիտի անես ամսի յոթին յուրաքանչյուր սխալված մարդու և միամիտի համար, և տան համա՛ր քավություն արեք։
(Գրաբար) Եւ ա՛յսպէս արասցէ, որ օր եւթն իցէ ամսոյն, յամենայն յանգէտս յանցանաւորէ և ‘ի տղայոց քաւել զտունն: