Ա. Լոպուխին
«Հացի ընծան նա պիտի մատուցի մեկ արդու («yefa»)` մեկ ցլիկի համար, և մեկ արդու («yefa»)՝ մեկ խոյի համար, և մեկ հիմեն յուղ՝ մեկ արդուի («yefa») համար»։ [24]
«Հացի ընծան» - եբրայեցերենում` «minkha». սա հինկտակարանյան անարյուն զոհաբերություն է, որը մի տեսակ «նախպատրաստություն» էր քրիստոնեական անարյուն զոհաբերության համար: Այս «hացի ընծան» պահանջվում էր նաև Մովսեսի կողմից` յուրաքանչյուր ողջակեզի համար: Պասեքի ժամանակ hացի ընծայաբերության չափաքանակը զգալիորեն ավելի քիչ էր, քան այստեղ պահանջվում է Եզեկիելի կողմից. ցուլի պարագայում` 3/10 «yefa», խոյի պարագայում` 2/10, և գառան պարագայում՝ 1/10 (Թվ. 28։20)։ «Yefa» կոչվող չափման միավորի բացատրությունը տե՛ս 45:10-րդ համարում: Եզեկիելի նկարագրած պաշտամունքի մեջ Պասեքի ողջակեզի բավականին մեծ չափին զուգընթաց` հացահատիկի ընծան նույնպես հասավ հսկայական չափերի՝ մոտ 8,5 x 14 ալյուր` 1,5 դույլով x 14 յուղ: Սակայն չմոռանանք, որ ապագայում հողի առատ բերրիությունն ինքնին պահանջելու էր (հնարավոր էր դարձնելու) նմանատիպ մեծամասշտաբ մի զոհաբերության մատուցումը։
--------------------------------
[24](Էջմիածին թարգ․) Զոհ մատուցուող իւրաքանչիւր զուարակի եւ խոյի հետ պէտք է բերել մէկ քսեստ ազնիւ ալիւր եւ մէկ քսեստ իւղ՝ հաց պատրաստելու համար:
(Արարատ թարգ․) Եվ մեկ արդու հացի ընծա պիտի մատուցվի մեկ ցլիկի համար, և մեկ արդու՝ մեկ խոյի համար, և մեկ հիմեն յուղ՝ մեկ արդուի համար։
(Գրաբար) և զոհ և նաշիհ գործեալ ըստ զուարակին, և հաց գործեալ ըստ խոյին. և քսէստ մի եւղ ըստ հացին։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: