Եզեկիելի մարգարեության մեկնություն 46։21

Ա. Լոպուխին

«Եվ ինձ դուրս տարավ արտաքին գավիթը և ինձ անցկացրեց գավթի չորս անկյուններով, և ահա, գավթի յուրաքանչյուր անկյունում մի գավիթ կար»։ [21] (Սինոդական թարգ․)
   
    «Գավթի յուրաքանչյուր անկյունում մի գավիթ կար» - այսինքն` պատով պարսպապատված (23-րդ համար) մի տարածք...Բառացիորեն` «գավիթ գավթի անկյունում, գավիթ գավթի անկյունում». կրկնությունը կարող է բաժանարար դեր ունենալ, ինչպես Եզեկ. 1:23-րդ համարի պարագայում էր...
--------------------------------
[21](Էջմիածին թարգ․) Նա ինձ դուրս բերեց արտաքին գաւիթը, պտտեցրեց գաւթի չորս բոլորը: Ահա տեսայ գաւիթներ ու գաւիթներ՝ սրահի չորս կողմերին:
(Արարատ թարգ․) Եվ ինձ դուրս տարավ արտաքին գավիթը և ինձ անցկացրեց չորս անկյուններից, և ահա գավիթի յուրաքանչյուր անկյունում մի գավիթ կար։
(Գրաբար) եհան զիս 'ի սրահն արտաքին, և շրջեցոյց զիս ընդ չորս կողմանս սրահին. և ահա գաւիթ առ գաւիթս․