Եզեկիելի մարգարեության մեկնություն 47։20

Ա. Լոպուխին

«Արևմտյան կողմն էլ՝ մեծ ծովն է` հարավային սահմանից մինչև Եմաթի դիմաց գտնվող վայրը. սա է արևմտյան եզրագիծը»։ [20] (Սինոդական թարգ․)
   

   «Արևմտյան» - բառացիորեն` «ծովային»:

   «Մեծ ծովը» - խոսքը Միջերկրական ծովի մասին է – տե'ս սույն գլխի 10-րդ և 19-րդ համարները:

   «Հարավային սահմանից» - եբրայեցերենում` «սահմանից» - այսինքն` անմիջապես քիչ առաջ հիշատակված սահմանից (չնայած որ «սահման» բառն առանց հոդի է դրված):

   «Մինչև Եմաթի դիմաց գտնվող վայրը» - մինչև այնտեղ, որտեղից կարելի է գնալ Եմաթ»:

   «Դիմաց» - «nohah»: Պեշիթո թարգմանությունն այն համարում է որպես հատուկ անուն` «Nachoch»: Յոթանասնից թարգմանության մեջ ասվում է` «Մեծ ծովի (Միջերկրական ծովին հարող հատվածում) այս երկիրը («meroV») առանձնացվում է («'orizei», «սահմանակից է») նույնիսկ մինչև Իմաթի մուտքը, նույնիսկ մինչև («'ewV») նրա մուտքը (ծովային սահմանը ձգվում էր մինչև Եմաթի աշխարհագրական լայնությունը, մինչև նրա ծովային նավահանգիստը). սա է Իմաթից դեպի ծով տանող ճանապարհը (միգուցե` «սա է Իմաթ-ծով սահմանը»)»:
   
    Տե՛ս Եզեկիելի մարգարեության մեկնություն գլուխ 47:13
--------------------------------
[20](Էջմիածին թարգ․) Եւ Մեծ ծովի այս բաժինը, որի սահմանը հասնում է մինչեւ Եմաթի ճանապարհի դիմաց, մինչեւ նրա մուտքը, - հէնց սա էլ Եմաթի արեւմուտքն է:
(Արարատ թարգ․) Արևմտյան կողմը՝ Մեծ ծովը կլինի սահմանից մինչև Եմաթի մուտքը. սա է արևմտյան կողմը։
(Գրաբար) Եւ սոյն բաժին ծովուն մեծի, որ որոշէ մինչև հանդէպ մտիցն Եմաթայ, մինչև՛ ‘ի մուտս նորին. ա՛յս ինքն են ընդ ծովակողմն Եմաթայ: