Ա. Լոպուխին
«Եվ այն վիճակահանությա'մբ բաժանեք որպես ժառանգություն ձեր և ձեր մեջ բնակվող այն օտարականների միջև, որոնք ձեր մեջ երեխաներ են ծնել. և նրանք Իսրայելի որդիների մեջ ձեզ համար հավասար պիտի լինեն բնիկներին, և նրանք (օտարականները) ձեզ հետ բաժին պիտի ունենան Իսրայելի ցեղերի մեջ»։ [23] (Սինոդական թարգ․)
Յոթանասնից թարգմանության մեջ` «և նրանք պիտի լինեն օտարականների ցեղում («fulh» - «ցեղ»), իրենց նման օտարականների մեջ»: Կարծես թե այստեղ արտահայտվում է այն միտքը (հակառակ մասորեթական տեքստի), որ օտարականներն Իսրայելում պետք է մի հատուկ ցեղ կազմեն։
Տե՛ս Եզեկիելի մարգարեության մեկնություն գլուխ 47:13
--------------------------------
[23](Էջմիածին թարգ․) Նրանք ձեր մէջ գտնուող պանդուխտների պէս պանդուխտներ են լինելու, եւ դուք նրանց ժառանգութիւն էք տալու», - ասում է Տէր Աստուած:
(Արարատ թարգ․) Եվ որ ցեղի մեջ բնակվում է օտարականը, այնտեղ պիտի նրան տաք նրա ժառանգությունը»,- ասում է Տեր Աստված։
(Գրաբար) Եւ եղիցին յազգ պանդխտաց ‘ի մէջ պանդխտաց՝ որ իցեն ‘ի ձեզ. ա՛նդ տաջիք նոցա ժառանգութիւն՝ ասէ Տէր Աստուած։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: