Ա. Լոպուխին
«Եվ քաղաքի դարպասները պիտի կոչվեն Իսրայելի ցեղերի անուններով. դեպի հյուսիս` երեք դարպաս. Ռուբենի դարպասը` մեկ, Հուդայի դարպասը՝ մեկ, Ղևիի դարպասը՝ մեկ»։ [31] (Սինոդական թարգ․)
«Եվ քաղաքի դարպասները պիտի կոչվեն Իսրայելի ցեղերի անուններով» - ինչը նշանակում է բոլոր ցեղերի ներգրավվածությունը քաղաքի բնակչության կազմում (19-րդ համար): Սա մի նկատառում է, որն ավելի շատ տեղին կլիներ զետեղել 30ա համարից հետո. նորագույն շրջանի մեկնաբանները այս նախադասությունը տեղադրել են հենց այնտեղ։ Հյուսիսային երեք դարպասները, բնականաբար, պատկանում են քաղաքին ամենամոտը գտնվող հյուսիսային շրջանում բնակվող երեք ցեղերին:
--------------------------------
[31](Էջմիածին թարգ․) Քաղաքի դռները կը լինեն Իսրայէլի ցեղերի անուններով: Երեք դուռ հիւսիսային կողմում. մի դուռը՝ Ռուբէնի անունով, մի դուռը՝ Յուդայի եւ մի դուռը՝ Ղեւիի:
(Արարատ թարգ․) Քաղաքի դարպասներն ըստ Իսրայելի ցեղերի անունների պիտի լինեն. երեք դարպաս դեպի հյուսիս. Ռուբենի դարպասը՝ մեկ, Հուդայի դարպասը՝ մեկ, Ղևիի դարպասը՝ մեկ։
(Գրաբար) Եւ դրունք քաղաքին ըստ անուանց ազգացն Իսրայէլի. դրունք երեք ընդ կողմ հիւսւսոյ. դուռն մի Ռոբինի, և դուռն մի Յուդայ, և դուռն մի Ղևեայ։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: