Ա. Լոպուխին
«Թագավորը պիտի սգա, և իշխանը սարսափ պիտի հագնի, երկրի ժողովրդի ձեռքերը պիտի դողան։ Ես նրանց հետ իրենց ճանապարհների համեմատ պիտի վարվեմ և իրենց դատաստաններով պիտի դատեմ նրանց, և կիմանան, որ Ես եմ Տերը»։ [27] (Սինոդական թարգ․)
«Թագավորը պիտի սգա» - Սլավոներենում՝ «կարտասվի»՝ թշնամու դեմ պայքարը ղեկավարելու փոխարեն, քանի որ դա անելն ավելի դյուրին է: Սովորաբար Եզեկիելը Սեդեկիային անվանում է «մեր իշխան», մի բառ, որն այժմ փոքր-ինչ այն կողմում է դրված, հետևաբար Յոթանասնից թարգմանության որոշ ձեռագրեր չունեն այս նախադասությունը:
«Իշխանը» - այսինքն՝ բոլոր ցեղերի առաջնորդներն ու կառավարիչները, որոնք իրենց հոգու տոկունությամբ կարող էին չեզոքացնել թագավորի թուլասրտությունը։ Մինչդեռ նրանք էլ ավելի շփոթված կլինեն, քան ինքը՝ թագավորը:
«Երկրի ժողովրդի» - հասարակ մարդկանց (հմմտ․ Դ Թագ․ 21:24, 23:30, Բերթոլետի տեսակետի համաձայն՝ տողատակում ընթեռնելի է Եզեկիելի արիստոկրատական ծագումը)։
«Ձեռքերը պիտի դողան» - ասել է թե՝ նրանք չեն կարողանա պահել այնպիսի մի զենք, որը կարող կլինի պաշտպանել իրենց և շտկել այն, ինչը ձախողվել էր անարժան առաջնորդների կողմից (խոսքը զորքի թուլասրտության մասին է): Հենց այդ ամբողջ թուլասրտությունը, ինչպես նախկինում թվարկված աղետների պարագայում էր, կհանդիսանա պատժող Աստծո ձեռքի գործը:
Տե՛ս Եզեկիելի մարգարեության մեկնություն գլուխ 7:23
--------------------------------
[27](Էջմիածին թարգ․) Սգալու է թագաւորը, վիշտ է կրելու իշխանը, թուլանալու են երկրի ժողովրդի ձեռքերը. ըստ նրանց բռնած ճանապարհի վարուելու եմ նրանց հետ եւ ըստ նրանց չարիքների պատժելու եմ նրանց: Պէտք է իմանան, որ ես եմ Տէրը»»:
(Արարատ թարգ․) Թագավորը պիտի սգա, իշխանը սարսափ պիտի հագնի, երկրի ժողովրդի ձեռքերը պիտի թուլանան. նրանց հետ իրենց ընթացքի համեմատ պիտի վարվեմ և իրենց դատաստաններով պիտի դատեմ նրանց։ Եվ կիմանան, որ ես եմ Տերը»։
(Գրաբար) Թագաւորն սգասցի, և իշխանն զգեցցի զապականութիւն, և ձեռք ժողովրդեան երկրին լքցի՛ն. ըստ ճանապարհաց նոցա արարի՛ց նոցա. և ըստ դատաստանաց նոցա առից վրէ՛ժ ‘ի նոցանէն. և ծանիցեն թէ ե՛ս եմ Տէր։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: