Ա․ Լոպուխին
15-17․ Եգիպտացիների արքան դիմեց եբրայեցիների մանկաբարձներին, որոնցից մեկի անունը Սեփորա էր, իսկ մյուսի անունը՝ Փուա: [15] Եվ ասաց. «Եբրայեցի կանանց ծնունդն ընդունելիս ուշադրություն դարձրեք սեռին․ եթե տղա լինի՝ սպանե՛ք նրան, և եթե՝ աղջիկ, թողեք, որ ապրի»: Բայց մանկաբարձները վախեցան Աստծուց և չարեցին այնպես, ինչպես պատվիրել էր Եգիպտոսի թագավորը, այլ ողջ թողեցին մանուկներին:
(Սինոդական թարգ․)
Ձեռնարկված երկրորդ միջոցը հրեաների արական սեռի նորածինների մահն էր հենց նրանց լույս աշխարհ գալու պահին, որը և հանձնարարվում է մանկաբարձներին: Ըստ եբրայական տեքստի՝ մանկաբարձները հրեուհիներ էին, ինչը չափազանց տարօրինակ և անթույլատրելի է, քանի որ դժվար է ենթադրել, որ հրեուհիները կսպանեին իրենց համացեղակիցների երեխաներին: Յոթանասնից թարգմանության ընթերցումը, որին, ի դեպ, հարում է ռուսերեն թարգմանությունը, ինչպես նաև Հովսեփիոս Փլավիոսի վկայությունը արտահայտում են այն միտքը, որ մանկաբարձները ծագումով եգիպտուհիներ էին: Այս ընկալումը գալիս է նրանից, որ եբրայերենում «Սեփորա» և «Փուա» անունները բավականաչափ չեն բացատրվում, ուստի դրանց բացատրությունը հնարավոր է դառնում միայն եգիպտերենի օգնությամբ: «Սեփորա» նշանակում է «պտղաբեր» կամ, ըստ մեկ այլ մեկնության, «գեղեցիկ», իսկ «Փուա» անունը թարգմանվում է «մանուկներ ծնող», «պայծառ»: Այդ երկու մանկաբարձների հիշատակումը բացատրվում է այն բանով, որ միայն նրանք էին հայտնի Եգիպտոսի կառավարությանը:
--------------------------------
[15](Էջմիածին թարգ․)Եգիպտացիների արքան դիմեց եբրայեցիների մանկաբարձներին. նրանցից մէկի անունը Սեփորա էր, իսկ երկրորդի անունը՝ Փուա: Եւ արքան
(Արարատ թարգ․) Եվ Եգիպտոսի թագավորը խոսեց եբրայեցիների մանկաբարձների հետ, որոնցից մեկի անունը Սեփրա էր, մյուսինը՝ Փուա:
(Գրաբար) Եւ խաւսեցաւ արքայն Եգիպտացւոց ընդ ծնուցիչսն Եբրայեցւոց. ընդ միում որում անուն էր Սեփովրա, եւ անուն երկրորդին Փուա.
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: