Ա․ Լոպուխին
20-22․ Աստված մանկաբարձներին բարիք արեց, իսկ ժողովուրդը բազմացավ ու էլ ավելի հզորացավ: [20] Քանի որ մանկաբարձները վախենում էին Աստծուց, Աստված շենացրեց նրանց տները: Փարավոնն իր ամբողջ ժողովրդին հրամայեց՝ ասելով. «Եբրայեցիներից ծնված բոլոր արու զավակներին գե՛տը նետեցեք, իսկ բոլոր աղջիկ զավակներին ո՛ղջ թողեցեք»: (Սինոդական թարգ․)
Հրեաների բազմանալու դեմ ուղղված երկրորդ միջոցը, որը մանկաբարձների աստվածավախության «պատճառով» չի ծառայում իր նպատակին, փոխարինվում է նմանօրինակ մեկ այլ հրամանով, համաձայն որի նորածին տղաներին պետք էր գցել գետը: «Գետի մեջ» արտահայտությունը (եբր. «իյեօռ») չի մասնավորեցվում ի դեմս Նեղոսի, քանի որ այդ նոր պատժամիջոցը տարօրինակ կլիներ Գեսեմում ապրող հրեաների համար, քանի որ Նեղոսը չէր հոսում այդ տարածքով: Եբրայերեն «իյեօռ» բառը նշանակում է Նեղոսն իր գետաբազուկներով (Ելք 7:19, Ելք 8:5, Ես. 19:6), իսկ երբեմն էլ՝ միայն գետաբազուկները (Եզեկ. 29:3-5,9): Եվ այսպես, ըստ Ստրաբոնի վկայության, ինչպես նաև Բրուգշայի նորագույն հետազոտությունների՝ Եգիպտոսի արևելյան հատվածը, ուր ապրում էին հրեաները, լի էր ջրանցքներով և հենց այստե՛ղ էլ նետում էին հրեա տղաներին: Իր «ամբողջ ժողովրդին» նոր հրահանգ տալով՝ փարավոնը հույս ուներ, որ իրեն կօժանդակեն՝ հաշվի առնելով հրեաների բազմացման վտանգից բխող համընդհանուր վախը (տե՛ս Ելք 1:12):
--------------------------------
[20](Էջմիածին թարգ․) Նրանք ծննդաբերում էին, եւ Աստուած բարութիւն էր անում մանկաբարձներին, ուստի ժողովուրդը խիստ բազմանում էր ու անչափ հզօրանում:
(Արարատ թարգ․) Եվ Աստված մանկաբարձներին բարիք արեց, իսկ ժողովուրդն էլ բազմացավ ու խիստ հզորացավ:
(Գրաբար) Եւ բարի առնէր Աստուած մանկաբարձացն: Եւ բազմանայր յոյժ ժողովուրդն, եւ զաւրանայր յոյժ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: