Ելից գրքի մեկնություն 10։15

Ա. Լոպուխին

Եվ նրանք ծածկեցին երկրի ամբողջ երեսը, և կերան երկրի ամբողջ բուսականությունը և կարկուտից մնացած ծառերի բոլոր պտուղները: Եվ Եգիպտոսի ամբողջ երկրում՝ ո՛չ ծառերի, ո՛չ էլ արտերում եղած տնկիների վրա, կանաչ ոչինչ չմնաց: (Սինոդական թարգ․)[15]
   
Տե՜ս Ելից գրքի մեկնություն գլուխ 10:14
--------------------------------
[15](Էջմիածին թարգ․) Մորեխը ծածկեց ամբողջ երկիրը, եւ երկիրը բուսականութիւնից զրկուեց: Մորեխը կերաւ երկրի այն ողջ բուսականութիւնն ու ծառերի պտուղները, որ փրկուել էին կարկտից: Եգիպտացիների ամբողջ երկրում կանաչ բան չմնաց ո՛չ ծառերի, ո՛չ էլ դաշտային տունկերի վրայ:
(Արարատ թարգ․) Եվ դրանք ծածկեցին երկրի ամբողջ երեսը, ու երկիրը խավարեց: Կերան երկրի ամբողջ բուսականությունը և կարկտից մնացած ծառերի բոլոր պտուղները: Եվ Եգիպտոսի ամբողջ երկրում՝ ո՛չ ծառերի, ո՛չ էլ արտերում եղած տնկիների վրա, կանաչ ոչինչ չմնաց:
(Գրաբար) Եւ ծածկեաց զամենայն երեսս երկրին. Եւ ապականեցաւ երկիրն. եւ եկեր զամենայն բանջար երկրին. եւ զամենայն պտուղ ծառոց, ուր մնաց ի կարկտէ անտի. եւ ոչ մնաց կանաչ, ոչ ի ծառս եւ ոչ յամենայն բանջար դաշտի յամենայն երկրին Եգիպտացւոց: