Ելից գրքի մեկնություն 10։25

Ա․ Լոպուխին

25-26. Մովսեսն ասաց. «Դու պետք է մեր ձեռքը զոհեր ու ողջակեզներ էլ տաս, որ մատուցենք մեր Տեր Աստծուն: [25] Եվ մեր անասուններն էլ մեզ հետ պիտի գան, մեկ կճղակ անգամ չպիտի մնա, որովհետև մեր Տեր Աստծուն դրանցից զոհ ենք մատուցելու։ Մինչև մեր այնտեղ հասնելը մենք դեռ չգիտենք, թե ինչ պիտի զոհաբերենք մեր Տեր Աստծուն»: (Սինոդական թարգ․)
   
   Մովսեսը կարծես ասում է փարավոնին՝ «Դու պահանջում ես, որ մենք այստեղ թողնենք մեր անասունները, այնինչ իրականում դու ո՛չ միայն չպիտի պնդես դա, այլ որպես սեփական մեղքի գիտակցությունն ունեցող մեկը (Ելք 10:16) պարտավոր ես կենդանինե՛ր տալ Ամենաբարձրյալի զոհաբերության համար: Սակայն, իհարկե, դու դա չես անի, ուստի մեզ հետ կգնա միայն մեր նախիրը: Եվ քանի որ այժմ հայտնի չէ, թե ինչ տեսակի և ինչ քանակությամբ կենդանիներ կզոհաբերվեն, ապա անհրաժեշտ է, որ մենք գնանք մեր ամբողջ հոտով, հետևաբար «մի կճղակ անգամ չենք թողնելու»:
--------------------------------
[25](Էջմիածին թարգ․)Մովսէսն ասաց. «Ողջակիզութեան ու զոհաբերութեան անասուններ դու ի՛նքդ մեզ պիտի տաս, որ մատուցենք մեր տէր Աստծուն:
(Արարատ թարգ․) Եվ Մովսեսն ասաց. «Դու պետք է մեր ձեռքը զոհեր ու ողջակեզներ էլ տաս, որ մատուցենք մեր Տեր Աստծուն:
(Գրաբար) Եւ ասէ Մովսէս. Նա եւ դու եւս տացես մեզ ողջակէզս եւ զոհս` զոր առնիցեմք Տեառն Աստուծոյ մերում: