Ելից գրքի մեկնություն 12։15

Ա․ Լոպուխին

«Յոթ օր բաղարջ հաց կուտեք, առաջին իսկ օրից ձեր տնից կվերացնեք թթխմորը: Բոլոր նրանք, ովքեր առաջին օրից մինչև յոթերորդ օրը թթխմորով հաց կուտեն, պիտի վերացվեն Իսրայելից: (Սինոդական թարգ․)[15]
   
   Բաղարջակերաց յոթօրյա տոնակատարության սկիզբը Զատկին հաջորդող օրն է, այսինքն՝ ավիվի 15-ը (Ղևտ. 23:6, Թվ. 28:17): Այդ գիշեր հրեաները լքեցին Եգիպտոսը (Ելք 12:29-34): Ի նշան այդ պահից ի վեր սկսվող նոր կյանքի (Ելք 12:17)՝ եգիպտական թթխմորից հրաժարվելու, հրեաները պետք է իրենց տներից դուրս հանեին թթխմորով պատրաստված ամեն բան: Աստվածընտիր ժողովրդի օրենքները խախտողն ինքն իրեն դուրս էր դնում այդ միջավայրից և պատժվում էր մահվամբ (Ծննդ. 17:14, հմմտ. Ելք 4:24, 31:14):

--------------------------------
[15](Էջմիածին թարգ․) Եօթը օր բաղարջ հաց կ՚ուտէք, առաջին իսկ օրից սկսած ձեր տնից կը վերացնէք թթխմորը: Բոլոր նրանք, ովքեր առաջին օրից մինչեւ եօթներորդ օրը թթխմորով հաց կ՚ուտեն, կը վերացուեն իսրայէլացիների միջից:
(Արարատ թարգ․) Յոթ օր բաղարջ կերեք: Հենց առաջին օրը ձեր տներից հեռացրեք թթխմորը, որովհետև առաջին օրվանից մինչև յոթերորդ օրը թթխմորով հաց ուտող անձը կվերանա Իսրայելից:
(Գրաբար) Զեւթն աւր բաղարջ ուտիցէք, յառաջնմէ իսկ աւրէ անտի` անհետ առնիջիք զխմոր ի տանց ձերոց: Ամենայն որ ուտիցէ խմորեալ` սատակեսցի անձնն այն յԻսրայէլէ: