Ելից գրքի մեկնություն 12։4

Ա․ Լոպուխին

Եթե մի ընտանիք այնքան փոքր է, որ չեն կարող մեկ գառ ուտել, ապա թող կանչեն իրենց հարևանին կամ ընկերոջն այն հաշվով, որ բավարար լինեն գառի համար: Եվ յուրաքանչյուրը թող ստանա գառան համապատասխան բաժինը: (Սինոդական թարգ․)[4]
   
   Օրենքով գառը պետք է մինչև վերջ ուտեին, իսկ ծայրահեղ դեպքում նրա մնացորդները պետք է այրվեին (Ելք 12:10): Եվ քանի որ փոքր ընտանիքն ի վիճակի չէր առաջին պայմանն իրագործելու, ուստի այդ ընտանիքը պարտավոր էր միանալ մեկ ուրիշի հետ: Հրեական ավելի ուշ շրջանի ավանդության համաձայն ընտանիքը պետք է բաղկացած լիներ առնվազն 10 հոգուց:
--------------------------------
[4](Էջմիածին թարգ․) Եթէ մի ընտանիքի անդամները այնքան քիչ են, որ չեն կարող մէկ ոչխար ուտել, ապա ընտանիքի մեծը, ըստ ընտանիքի թուի թող միանայ իր հարեւանի կամ ընկերոջ հետ, եւ իւրաքանչիւրը թող ստանայ ոչխարի համապատասխան բաժինը:
(Արարատ թարգ․) Եվ եթե մեկ տան անդամները քիչ լինեն մեկ գառան համար, թող նա այն առնի իր տան մոտ եղած հարևանի հետ՝ ըստ իրենց անձանց թվի: Գառան համար հաշիվ արեք յուրաքանչյուրի կերածի չափով:
(Գրաբար) Եւ եթէ սակաւք իցեն ի տանն, որպէս թէ չիցեն բաւական լինել ոչխարին` առցէ ընդ իւր զդրացի իւր եւ զընկեր իւր ըստ մարդաթուի. իւրաքանչիւր ըստ բաւականի իւրում համարեսցի յոչխարն: