Ա․ Լոպուխին
5-6. Եվ ձեր գառը պետք է լինի անարատ, արու և մեկ տարեկան։ Վերցրեք այն ոչխարներից կամ այծերից: [5] Եվ այն կպահեք մինչև այս ամսի տասնչորսերորդ օրը, և ապա Իսրայելի ամբողջ ժողովուրդը երեկոյան թող այն մորթի: (Սինոդական թարգ․)
Ավիվի 10-ին հոտից առանձնացված զատկական գառը մորթվում էր ավիվի 14-ի երեկոյան կամ, եբրայերենից բառացի թարգմանելու դեպքում՝ «երկու երեկոների միջև» ընկած ժամանակահատվածում:
--------------------------------
[5](Էջմիածին թարգ․) Ձեր այդ ոչխարը որեւէ պակասութիւն թող չունենայ, լինի արու, մէկ տարեկան ու անարատ: Այն կարող է գառ կամ ուլ լինել:
(Արարատ թարգ․) Եվ ձեր գառը պետք է լինի անարատ, արու և մեկ տարեկան: Այն կվերցնեք ոչխարներից կամ այծերից:
(Գրաբար) Ոչխար կատարեալ` արու, տարեւոր, անարատ լիցի ձեզ: Յաւդեաց եւ յայծեաց առնուցուք.
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: