Ելից գրքի մեկնություն 14։26

Ա. Լոպուխին

26-27․ Եվ Տերն ասաց Մովսեսին. «Ձեռքդ մեկնի՛ր ծովի վրա, և ջրերը թող միանան ու ծածկեն եգիպտացիներին, նրանց կառքերն ու հեծյալներին»:  [26] Եվ Մովսեսն իր ձեռքը մեկնեց ծովի վրա, և ջրերն առավոտյան վերադարձան իրենց տեղը: Եգիպտացիները փորձեցին փախչել ջրից, բայց այսպես Տերը խեղդեց եգիպտացիներին ծովի մեջ։ (Սինոդական թարգ․)
   
   Չնայած տեքստում նշված չէ, որ ջրային պարիսպը քամու ազդեցությամբ է փակվել, սակայն դա միանշանակ պարզ է նախ այն հանգամանքից, որ այդ երևույթի իրականացման համար կրկնվում է նախկին գործողությունը՝ Մովսեսը ծովի վրա է մեկնում ձեռքն ու գավազանը, և ապա նաև Ելք 15:10-րդ (հմմտ. Ելք 15:8) համարի վկայությունն է խոսում այդ մասին: Ելք 14:25-րդ համարի դիտարկումը՝ «փախչենք իսրայելացիներից», իրավունք է տալիս խորհելու, որ եգիպտացիները Կարմիր ծովի արևելյան ափից, որով անցնում էին հրեաները, ուղղվել էին դեպի արևմտյան ափը: Ըստ այսմ՝ եգիպտացիներին ընդառաջ փչող քամին, որի ազդեցությամբ փակվեց ջրային պարիսպը, կարող էր լինել միայն արևմտյան քամին:
--------------------------------
[26](Էջմիածին թարգ․) Տէրն ասաց Մովսէսին. «Ձեռքդ մեկնի՛ր ծովի վրայ, եւ ջրերը թող միանան ու ծածկեն եգիպտացիներին, նրանց կառքերն ու հեծեալներին»:
(Արարատ թարգ․) Եվ Տերն ասաց Մովսեսին. «Ձեռքդ մեկնի՛ր ծովի վրա, որ ջրերը դառնան եգիպտացիների վրա, նրանց կառքերի և նրանց հեծյալների վրա»:
(Գրաբար) Եւ ասէ Տէր ցՄովսէս. Ձգեա զձեռն քո ի վերայ ծովուդ, եւ կարկատեսցի անդրէն ջուրդ. եւ ծածկեսցէ զԵգիպտացիսդ, եւ զկառս դոցա եւ զհեծեալս իւրեանց: