Ա. Լոպուխին
Այդ ժամանակ Մովսեսն ու իսրայելացիները հետևյալ օրհներգն ուղղեցին Աստծուն՝ ասելով. «Օրհնենք Տիրոջը, որ փառքով է փառավորված:
Նրանց երիվարներն ու հեծյալներին թափեց ծովը: (Սինոդական թարգ․)[1]
Կարմիր ծովն անցնելուց հետո hրեաների երգած գոհաբանական երգը՝ նախաբանից կամ ներածությունից զատ (Ելք 15:1-2), բաժանվում է երեք մասի: Առաջինը (Ելք 15:3-8) նկարագրում է Բարձրյալի՝ Իսրայելի փրկության համար փարավոնի դեմ մարտի դուրս եկած պատերազմամարտիկի ամենազորությունը: Երկրորդը (Ելք 15:9-13), որ սկսվում է թշնամու հպարտության և նրա կործանման նկարագրությամբ, բացահայտում է այն դրույթը, որ Տերը՝ Իսրայելի Աստվածը, անհամեմատելիորեն ավելի բարձր է այլ աստվածներից: Երրորդը (Ելք 15:14-18) նկարագրում է այն տպավորությունը, որը Տիրոջ ամենազորությունը գործել է հարևան հեթանոս ժողովուրդների վրա:
Երգի թեման Բարձրյալի մեծության փառաբանությունն է («մեծապես բարձրացավ»), որը մասնավորապես հնչում է եգիպտացիներին հարվածելու առթիվ. «Նրանց երիվարներն ու հեծյալներին թափեց ծովը»:
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Այդ ժամանակ Մովսէսն ու իսրայէլացիները հետեւեալ օրհներգն ուղղեցին Աստծուն՝ ասելով. «Օրհնենք Տիրոջը, որ փառքով է փառաւորուած: Նրանց երիվարներն ու հեծեալներին թափեց ծովը:
(Արարատ թարգ․) Այդ ժամանակ Մովսեսն ու Իսրայելի որդիները այս երգը երգեցին Տիրոջը՝ ասելով.«Օրհներգում եմ Տիրոջը, որովհետև փառքով է փառավորված. Ձիուն ու ձիավորին ծովը գցեց։
(Գրաբար) Յայնժամ երգեաց Մովսէս` եւ որդիքն Իսրայէլի զաւրհնութիւնս զայս Աստուծոյ, եւ ասեն. 0րհնեսցուք զՏէր զի փառաւք է փառաւորեալ. Զերիվարս եւ զհեծեալս նոցա ընկէց ի ծով.
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: