Ա. Լոպուխին
Մեկնեցիր աջդ, և երկիրը կուլ տվեց նրանց: [12] Քո ողորմությամբ առաջնորդեցիր այս ժողովրդին, որին Դու փրկեցիր։ Եվ Քո զորությամբ տարար նրանց Քո սուրբ օթևանը: (Սինոդական թարգ․)
Բարձրյալը փառքի է արժանի ոչ միայն մեծ հրաշք գործելու համար, ինչպիսին էր այն, որ «երկիրը» կուլ տվեց եգիպտացիներին, ընդ որում՝ «երկիր» եզրույթն իր մեջ ներառում է նաև ջուրը, այլև Իր ժողովրդի հովանավորը լինելու համար (հմմտ. Սաղմ. 104:5), Որը պահպանում է այդ ժողովրդին Իր սրբության բնակավայր՝ Քանանի երկիր գնալու ողջ ճանապարհին (Սաղմ. 77:54): Իսկ այդ ճանապարհը սրբագործված է ինչպես նահապետներին երևացած աստվածահյտնություններով (Ծննդ. 28:16; 31:13 և այլն), այնպես էլ Աստծո զոհասեղանների առկայությամբ (Ծննդ. 28:18):
--------------------------------
[12](Էջմիածին թարգ․) Աջ ձեռքդ մեկնեցիր, եւ երկիրը կուլ տուեց նրանց:
(Արարատ թարգ․) Մեկնեցիր Քո աջը, և երկիրը կուլ տվեց նրանց:
(Գրաբար) ձգեցեր զաջ քո` եւ եկուլ զնոսա երկիր:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: