Ելից գրքի մեկնություն 15։22

Ա. Լոպուխին

Մովսէսը իսրայէլացիներին Կարմիր ծովից տարաւ հասցրեց Սուր կոչուած անապատը: Նրանք երեք օրուայ ճանապարհ գնացին անապատի միջով, բայց խմելու ջուր չգտան: (Սինոդական թարգ․)[22]

   
   Մինչև Ելք 18:27-րդ համարը պատմվում է Կարմիր ծովից Սինա ընկած ճանապարհի մասին, թվարկվում են ճամբարները և կանգառների ժամանակ տեղի ունեցած դեպքերը: Թվոց գրքի վկայությունից, ըստ որի՝ հրեաների երրորդ կանգառը Կարմիր ծովի մոտ էր (Թվ. 33:10), անկասկած հետևում է, որ ծովն անցնելով հրեաները գնացին ոչ թե հյուսիս-արևելք՝ Ելամի երկիր տանող քարավանային ուղիղ ճանապարհով, այլ ուղղվեցին դեպի հարավ՝ Կարմիր ծովի արևելյան ափի երկայնքով: Սուր անապատը, որն այլ կերպ կոչվում էր Եթամ (Թվ. 33:8), կարող էր կրկնակի անուն ունենալ՝ իր շրջակայքում գտնվող երկու քաղաքների անուններից: Անապատով երեք օր առանց ջրի ճամփորդությունը խոսում է ծարավի ուժգնության և հաջորդիվ նշված տրտունջի բնականության մասին:
--------------------------------
[22](Էջմիածին թարգ․) Մովսէսը իսրայէլացիներին Կարմիր ծովից տարաւ հասցրեց Սուր կոչուած անապատը: Նրանք երեք օրուայ ճանապարհ գնացին անապատի միջով, բայց խմելու ջուր չգտան:
(Արարատ թարգ․) Մովսեսը Իսրայելի համար Կարմիր ծովի միջով ճանապարհ բացեց, և նրանք եկան Սուրի անապատը: Երեք օր ճանապարհ գնացին անապատի միջով և ջուր չգտան:
(Գրաբար) Եւ խաղացոյց Մովսէս զորդիսն Իսրայէլի ի Կարմիր ծովէ անտի. եւ ած զնոսա յանապատն ի սուր: Եւ գնացին երեքաւրեայ ճանապարհ յանապատի անդ. եւ ոչ գտանէին ջուր ըմպելոյ: