Ելից գրքի մեկնություն 19։22

Ա․ Լոպուխին

22-25. Եվ Աստծուն մոտեցող քահանաներն էլ թող մաքրվեն, որպեսզի Տերը կորստյան չմատնի նրանց»: [22] Եվ Մովսեսն ասաց Տիրոջը. «Ժողովուրդը չի կարող ելնել Սինա լեռը, որովհետև Դու մեզ պատվիրել ես՝ ասելով. «Սահմա՛ն դիր լեռան վրա և սրբացրո՛ւ այն»»: Եվ Տերն ասաց նրան. «Գնա՛, իջի՛ր ու հետո այստեղ բարձրացի՛ր Ահարոնի հետ, բայց քահանաներն ու ժողովուրդը թող չհանդգնեն բարձրանալ Աստծո մոտ, որպեսզի Տերը նրանց կորստյան չմատնի»: Մովսեսն իջավ ժողովրդի մոտ և ասաց նրանց. (Սինոդական թարգ․)
   
   Իր մեղավորության պատճառով ժողովուրդը չի կարող անմիջական շփման մեջ լինել Աստծո հետ, ինչի պատճառով նա չի անցնում սահմանը, որը նրան բաժանում է Տիրոջ ներկայության վայրից: Այդ նույն իրավիճակում են հայտնվում նաև քահանաները՝ զոհ մատուցողները: Նրանց քահանայությունը հիմնված է բնական, ավագության իրավունքի, և ոչ թե աստվածային ընտրության ու մտերմության վրա (Ղևտ. 10:3, Թվ. 16:5): Նրանք չեն կարող լեռը բարձրանալ, միջնորդ լինել Աստծո և մարդկանց միջև կնքվող ուխտի միջև, քանզի Աստծո կողմից իրավունք չեն ստացել նման միջնորդություն կատարելու համար: Քահանաների մասին հատուկ հիշատակությունն այստեղ տեղին է այն պատճառով, քանի որ նրանք, իրենց ավելի վեր դասելով մնացած ժողովրդից, կարող էին մտածել, որ իրենց վրա չի տարածվում բոլորի համար պարտադիր համարվող՝ «Տիրոջը մոտենալու» արգելքը:
--------------------------------
[22](Էջմիածին թարգ․) Աստծուն մօտեցող քահանաներն էլ թող մաքրուեն, որպէսզի Տէրը կորստեան չմատնի նրանց»:
(Արարատ թարգ․) Եվ թող Տիրոջը մոտեցող քահանաներն էլ սրբվեն, որ չլինի թե Տերը պատուհասի նրանց»:
(Գրաբար) Եւ քահանայքն, որ մերձենան առ Աստուած` սրբեսցին. գուցէ սատակիցէ ի նոցանէ Տէր: