Ա. Լոպուխին
5-6․ Եվ փարավոնի աղջիկն իջավ գետը՝ լվացվելու, իսկ նրա աղախինները քայլում էին գետեզերքին: Ծանծաղուտի մեջ զամբյուղ նկատելով՝ ուղարկեց իր աղախնուն, որ վերցնի այն: [5] Նա բացեց և տեսավ երեխային: Եվ ահա երեխան լաց էր լինում: Խղճաց նրան ու ասաց. «Սա եբրայեցիների երեխաներից է»: (Սինոդական թարգ․)
Փարավոնի աղջիկը կարող էր կռահել, որ երեխան հրեա էր, սակայն դա երևում էր ո՛չ թե մանկան թլպատված լինելուց, քանի որ եգիպտացիներն էլ էին թլփատվում, այլ ա՛յն բանից, որ մանկանը ջրի մե՛ջ գտավ:
Մտադրվելով փրկել հրեա մանկիկին՝ փարավոնի դուստրն ակնհայտորեն չի վախենում թագավորական հրամանի զանցառումից: Այս պարագայում նա հենվում է այն հարգանքի վրա, որն առհասարակ վայելում էին եգիպտուհի կանայք, առավել ևս՝ թագավորական ընտանիքի ներկայացուցիչները: Եգիպտոսում թագուհին թագավորից առավել բարձր էր համարվում: Թագուհիներին և նույնիսկ արքայադուստրերին մահվան ժամանակ աստվածային պատիվների էին արժանացնում:
--------------------------------
[5](Էջմիածին թարգ․) Այդ ժամանակ էր, որ փարաւոնի դուստրն եկաւ գետում լողանալու, իսկ նրա նաժիշտները քայլում էին գետի ափով: Ծանծաղուտի մէջ զամբիւղ նկատելով՝ նա մի նաժիշտ ուղարկեց, որ վերցնի այն:
(Արարատ թարգ․) Եվ փարավոնի աղջիկն իջավ գետը՝ լվացվելու, իսկ նրա աղախինները ման էին գալիս գետեզերքին: Եվ եղեգնուտի մեջ տեսնելով տապանակը՝ ուղարկեց իր աղախնուն, որ բերի այն:
(Գրաբար) Եւ իջեալ դուստրն փարաւոնի լուանալ ի գետն. եւ նաժիշտք նորա շրջէին առ գետովն: Եւ տեսեալ զտապանակն ի խաղի անդ, առաքեաց զնաժիշտ մի առնուլ զնա:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: