Ելից գրքի մեկնություն 2։7

Ա․ Լոպուխին

7-9․ Նրա քույրը փարավոնի աղջկան ասաց. «Գուցե գնամ և եբրայեցիներից մի ստնտու կանչեմ քեզ մոտ, որ կերակրի մանկանը»: [7] Փարավոնի դուստրն ասաց նրան՝ «գնա՛»: Աղջիկը գնաց ու կանչեց մանկան մորը: Փարավոնի դուստրը նրան ասաց. «Վերցրո՛ւ այդ մանկանը և կերակրի՛ր նրան ինձ համար: Ես կտամ քո վարձը»: Կինը վերցրեց մանկանը և կերակրեց նրան: (Սինոդական թարգ․)
   
   Փարավոնի դստեր համաձայնությունը՝ փրկված հրեա նորածնի համար իբրև ստնտու ընտրել ոչ թե եգիպտուհու, այլ հրեուհու, հանդիսանում է այս մանկիկի կյանքի հանդեպ նրա հոգատարության շարունակությունը : Եգիպտացիներն այնչափ հակակրանք էին տածում հրեաների հանդեպ, որ մինչև անգամ չէին կարողանում հաց ուտել հրեաների հետ, և դա եգիպտացիների համար մի գարշելի բան էր (Ծննդ. 43:32): Այս իսկ պատճառով ոչ ոք և ոչինչ չէր կարող երաշխավորել փարավոնի դստերը, որ հրեա մանկիկը ողջ և առողջ կմնար եգիպտուհի ստնտուի ձեռքում: Ուստի մանկանը հրեուհու ձեռքը հանձնելը ապահովելու էր նրա առողջությունը և կյանքը:
--------------------------------
[7](Էջմիածին թարգ․)Մանկան քոյրն ասաց փարաւոնի դստերը. «Ուզո՞ւմ ես, որ եբրայեցիներից մի դայեակ կին կանչեմ, նա թող կերակրի այդ մանկանը»:
(Արարատ թարգ․) Հետո նրա քույրը փարավոնի աղջկան ասաց. «Գուցե գնամ և քեզ մոտ եբրայեցի կանանցից մի ստնտու կանչեմ, որ կերակրի տղային»:
(Գրաբար) Եւ ասէ քոյրն նորա ցդուստրն փարաւոնի. Կամի՞ս զի կոչեցից քեզ կին մի դայեակ ի հեբրայեցւոց անտի. եւ սնուցանիցէ քեզ զմանուկդ: