Ա․ Լոպուխին
Մի՛ գողացիր: (Սինոդական թարգ․)[15]
Ութերորդ պատվիրանը ապահովում է մերձավորի ունեցվածքի «անվտանգությունը»: Սեփականությունը ձեռք է բերվում աշխատանքի՝ ծանր աշխատանքի միջոցով (Ծննդ. 3:19), որը հենց այդ պատճառով գնահատվում և հարգվում է աշխատավորների կողմից: Սակայն ցանկացած մեկը, ով արժևորում է իր աշխատանքը, պետք է արժևորի նաև մերձավորինը (տե՛ս 22-րդ գլխի մեկնություն) և այդ պատճառով էլ չպետք է վնաս հասցնի նրա ունեցվածքին:
--------------------------------
[15](Էջմիածին թարգ․) Մի՛ գողացիր:
(Արարատ թարգ․) Գողություն մի՛ արա:
(Գրաբար) Մի գողանար:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: