Ա․ Լոպուխին
Մի՛ ցանկացիր քո հարևանի տանը, քո հարևանի կնոջը, նրա ծառային, նրա աղախնուն, նրա եզանը, նրա էշին, նրա անասունին, ոչ էլ քո հարևանին պատկանող որևէ այլ բան»: (Սինոդական թարգ․)[17]
Չար գործերի և խոսքերի արգելքից օրենքն անցնում է տասներորդ պատվիրանին՝ արգելելով չար ցանկություններն ու մտահղացումները, որոնք հիմք են հանդիսանում չար գործերի համար: Եբրայական տեքստի Ելից և Երկրորդումն Օրինաց (Բ Օր. 5:21) գրքերում տարբերություն կա այն իրերի թվարկման հերթականության մեջ, որոնց վրա արգելված է գործադրել չար ցանկություններն ու մտքերը: Առաջին հատվածում պատվիրանն այսպես է սկսվում՝
…քո մերձավորի տան վրա աչք մի՛ դիր…
իսկ երկրորդում՝
…քո մերձավորի կնոջ վրա աչք մի՛ ունեցիր…
իսկ հետո՝
…քո մերձավորի տան վրա աչք մի՛ դիր…
Թե որ խմբագրությունն է ճիշտ՝ դժվար է ասելը: Բառերի փոխադրումը մի պատվիրանից՝ մյուսը, անմտություն է, իսկ տեղափոխությունը միևնույն պատվիրանում հնարավոր է: Ամենահավանական տարբերակն այն է, որ «տուն»-ը, որի վրա աչք ունենալն արգելվում է, պետք է հասկանալ ո՛չ միայն բնակատեղի իմաստով, այլև ընտանիքի և տիրոջ տան այն ամբողջ ունեցվածքի իմաստով, որը հաջորդիվ թվարկվում է առանձնաբար՝ ի բացատրություն «տան» ամբողջական հասկացողության:
--------------------------------
[17](Էջմիածին թարգ․) Ո՛չ քո մերձաւորի տան, ո՛չ նրա ագարակի վրայ աչք մի՛ ունեցիր: Ո՛չ քո մերձաւորի կնոջ վրայ, ո՛չ նրա ծառայի վրայ, ո՛չ նրա աղախնու վրայ, ո՛չ նրա եզան վրայ, ո՛չ նրա էշի վրայ, ո՛չ նրա անասունի վրայ, ո՛չ այն ամենի վրայ, ինչ քո մերձաւորինն է, աչք մի՛ ունեցիր»:
(Արարատ թարգ․) Ո՛չ քո մերձաւորի տան, ո՛չ նրա ագարակի վրայ աչք մի՛ ունեցիր: Ո՛չ քո մերձաւորի կնոջ վրայ, ո՛չ նրա ծառայի վրայ, ո՛չ նրա աղախնու վրայ, ո՛չ նրա եզան վրայ, ո՛չ նրա էշի վրայ, ո՛չ նրա անասունի վրայ, ո՛չ այն ամենի վրայ, ինչ քո մերձաւորինն է, աչք մի՛ ունեցիր»:
(Գրաբար) Մի ցանկանար տան ընկերի քոյ, եւ մի անդոյ նորա: Մի ցանկանար կնոջ ընկերի քոյ, եւ մի ծառայի նորա, եւ մի աղախնոյ նորա, եւ մի եզին նորա, եւ մի իշոյ նորա, եւ մի ամենայն անասնոյ նորա. եւ մի ամենայնի զինչ ընկերին քոյ իցէ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: