Ելից գրքի մեկնություն 21։15

Ա․ Լոպուխին

Ով հարվածի իր հորը կամ մորը, պետք է մահապատժի ենթարկվի։ (Սինոդական թարգ․)[15]
   
   Ինչպես երևում է Երկրորդումն օրինաց գրքից (Բ Օր. 21:18-21)՝ հայրն ու մայրն իրենք են հրաժարվում անպետք որդուց: Ընտանիքի համար անհանդուրժելի անդամը, որն անարգում է ի բնե իրեն տրված զգացմունքները, տանելի չէ նաև հասարակությունում, ուստի արտաքսվում է հասարակությունից, քարկոծվում է:
--------------------------------
[15](Էջմիածին թարգ․) Ով որ հարուածի իր հօրը կամ մօրը, մահապատժի թող ենթարկուի:
(Արարատ թարգ․) Ով հարվածի իր հորը կամ մորը, անպատճառ պիտի մահվան մատնվի:
(Գրաբար) Որ հարկանէ զհայր իւր, կամ զմայր իւր, մահու մեռցի: