Ա․ Լոպուխին
Եթե նա հաճելի չէ իր տիրոջը, և նա իրեն չի նշանում, ապա թող փրկագնով վաճառի նրան, բայց օտարազգի մարդու վաճառելու իրավունք չունի, այլապես նրան անարգած կլինի: (Սինոդական թարգ․)[8]
Երբ հրեա կինը, գնված լինելով որպես հարճ և այդպիսին էլ դարձած լինելով, ի վերջո կմերժվի տիրոջ կողմից, այդժամ տերը, որպես այդ կնոջ անպատվության մեղավոր, պետք է օգնի նրան փրկագնվել և այդ հարճին ավելի էժան գնով պիտի զիջի նրան, ով կցանկանա գնել ստրկուհուն: Սակայն տերը չի կարող հարճին վաճառել հեթանոսին, ում հետ ամուսնությունը արգելված էր (Բ Օր. 7:3):
--------------------------------
[8](Էջմիածին թարգ․) Եթէ այդ աղախինը, որը սահմանուած էր իր տիրոջ համար, այլեւս հաճելի չլինի նրան, ապա Տէրը թող փրկագնով վաճառի նրան, բայց օտարազգի մարդու վաճառելու իրաւունք չունի, թէ չէ նրան անարգած կը լինի:
(Արարատ թարգ․) Եթե նա հաճելի չէ իր տիրոջ աչքին, և նա իրեն չի նշանում, թող փրկագին տալով արձակի նրան: Եվ օտար ազգի վաճառելու իշխանություն չունի, որովհետև նրա հետ խաբեությամբ է վարվել:
(Գրաբար) Եթէ ոչ լինիցի հաճոյ յաչս տեառն իւրոյ` որում հաստատեցաւն, փրկեսցէ զնա. բայց յազգ աւտար` չէ իշխան վաճառել, զի անարգեաց զնա:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: