Ելից գրքի մեկնություն 21։9

Ա․ Լոպուխին

Եթե նա նշանում է նրան իր որդու հետ, թող նրա հետ վարվի այնպես, ինչպես վարվում է իր դուստրերի հետ: (Սինոդական թարգ․)[9]
   
   Հրեա կին-ստրկուհուն որպես հարճ իր որդուն տալու դեպքում տերը պետք է նրան նայի ոչ թե որպես ստրուկի, այլ որպես դստեր:
--------------------------------
[9](Էջմիածին թարգ․) Եթէ նա իր գնած աղախնին սահմանել է իր որդու համար, նրա հետ թող վարուի այնպէս, ինչպէս վարւում է իր դուստրերի հետ:
(Արարատ թարգ․) Եվ եթե իր որդու հետ նշանի նրան, թող նրա հետ վարվի աղջիկների օրենքի համեմատ:
(Գրաբար) Ապա թէ որդւոյ իւրում հաստատեսցէ զնա, ըստ աւրինաց դստերաց արասցէ նմա: