Ա․ Լոպուխին
Եվ մի՛ նեղիր օտարականին. դուք գիտեք օտարականի վիճակը, որովհետև դուք էլ օտարական էիք Եգիպտոսի երկրում: (Սինոդական թարգ․)[9]
«Պանդուխտին մի՛ ճնշիր» հրահանգը Ելք 22:21-րդ համարի կրկնությունը չի հանդիսանում: Այնտեղ խոսքը անհատ անձանց միջև փոխհարաբերության մասին էր, այստեղ՝ դատական նիստի: Եկվորները, որպես հրեա ժողովրդի օրենքներին հայտնապես հնազանդ անձինք, պետք է և դիտարկվեն այդ օրենքների տեսանկյունից. մեկ ընդհանուր դատարան պետք է լինի հրեայի և եկվորի համար (Բ Օր. 1:16; 24:17; 27:19):
--------------------------------
[9](Էջմիածին թարգ․) Պանդուխտին մի՛ ճնշիր. դուք գիտէք պանդուխտ մարդկանց վիճակը, որովհետեւ դուք եւս պանդուխտ էիք Եգիպտացիների երկրում»:
(Արարատ թարգ․) Եվ մի՛ նեղիր օտարականին. դուք գիտեք օտարականի վիճակը, որովհետև դուք էլ օտարական էիք Եգիպտոսի երկրում:
(Գրաբար) Եւ զպանդուխտն մի նեղես. քանզի ճանաչէք դուք զանձինս պանդխտաց. զի եւ դուք պանդուխտք էիք յերկրին Եգիպտացւոց:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: