Ա․ Լոպուխին
15-18. Եվ Մովսեսը բարձրացավ լեռը, և ամպը ծածկեց լեռը։ [15] Եվ Տիրոջ փառքն իջավ Սինա լեռան վրա, և ամպն այն ծածկեց վեց օր։ Եվ յոթներորդ օրը Տերն ամպի միջից կանչեց Մովսեսին։ Եվ Տիրոջ փառքի տեսիլքը՝ իբրև բորբոքված հուր, լեռան գագաթին էր՝ Իսրայելի որդիների աչքի առաջ։ Մովսեսը մտավ ամպի մեջ ու բարձրացավ լեռը։ Մովսեսը լեռան վրա մնաց քառասուն օր ու քառասուն գիշեր։ (Սինոդական թարգ․)
Օրենքի տվչությունը շարունակվում է այն նույն ձևով, ինչ ձևով որ ավելի վաղ սկսվել էր (Ելք 19:18):
--------------------------------
[15](Էջմիածին թարգ․) Մովսէսը բարձրացաւ լեռը, եւ ամպը ծածկեց լեռը:
(Արարատ թարգ․) Մովսեսը լեռը ելավ, և ամպը ծածկեց լեռը:
(Գրաբար) Եւ ել Մովսէս ի լեառնն. եւ ծածկեաց ամպն զլեառնն:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: