Ա․ Լոպուխին
Աստծուն թող մոտենա միայն Մովսեսը, իսկ մյուսները թող չմոտենան։ Բայց ժողովուրդը նրանց հետ թող չբարձրանա»։ (Սինոդական թարգ․)[2]
Այս պատվերը վերաբերում է Մովսեսի՝ հետագայում լեռը բարձրանալուն։ Նա Ահարոնի, Նաբադի, Աբիուդի և 70 ծերերի հետ միասին Տիրոջը երկրպագում է «հեռվից» (համար 1-11)՝ Նրան չմոտենալով։ Այնուհետև Մովսեսը պետք է լեռը բարձրանա միայնակ և մոտենա Բարձրյալին (Ելք 24:12,16,18)։ Հինկտակարանյան «արքայության» անդամներին Աստծո հետ անմիջական հաղորդակցությունից զրկող պատճառը՝ նրանց մեղավորությունը, ցարդ վերացված չէ. տախտակները, օրենքները և պատվիրանները ստանալու համար լեռ է բարձրանում միայն Մովսեսը։
--------------------------------
[2](Էջմիածին թարգ․) Աստծուն թող մօտենայ միայն Մովսէսը, իսկ միւսները թող չմօտենան: Ժողովուրդը նրանց հետ թող չբարձրանայ»:
(Արարատ թարգ․) Եվ թող Տիրոջը մոտենա միայն Մովսեսը, իսկ նրանք չմոտենան, և ժողովուրդը նրա հետ չելնի»:
(Գրաբար) Եւ մերձեսցի Մովսէս միայն առ Աստուած. եւ նոքա մի մերձեսցին: Բայց ժողովուրդն մի ելցէ ընդ նոսա:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: