Ա․ Լոպուխին
Եվ Մովսեսը գրի առավ Տիրոջ բոլոր խոսքերը։ Մովսեսը, առավոտյան կանուխ վեր կենալով, զոհասեղան կառուցեց լեռան ստորոտին և տասներկու վեմ կանգնեցրեց՝ ըստ Իսրայելի տասներկու ցեղերի թվի։ (Սինոդական թարգ․)[4]
Համաձայն կնքված ուխտի հիմնական գաղափարի՝ դաշինք կապող կողմերը պետք է կազմեն մեկ, անբաժանելի ամբողջություն։ Այս միտքն է, որ արտահայտվում է հետագա ծիսակատարությունների մեջ։ Որպես զոհաբերության վայր Աստծո՝ Իր ժողովրդին հայտնվելու վայրը (Ելք 20:21) մատնանշում է Բարձրյալի ներկայությունը, իսկ տասներկու սյուները նշանակում են ողջ ժողովրդի ներկայությունը։ Դաշինքը կապելու ժամանակ դեմ առ դեմ ներկա են երկու կողմերն էլ։
--------------------------------
[4](Էջմիածին թարգ․) Մովսէսը գրի առաւ Տիրոջ բոլոր պատգամները: Մովսէսն առաւօտեան վեր կենալով՝ զոհասեղան կառուցեց լերան ստորոտին եւ տասներկու վէմ կանգնեցրեց՝ ըստ Իսրայէլի տասներկու ցեղերի թուի:
(Արարատ թարգ․) Եվ Մովսեսը գրի առավ Տիրոջ բոլոր խոսքերը: Առավոտյան վեր կացավ, լեռան ստորոտին զոհասեղան շինեց և ըստ Իսրայելի տասներկու ցեղերի՝ տասներկու քարեր կանգնեցրեց:
(Գրաբար) Եւ գրեաց Մովսէս զամենայն զպատգամսն Տեառն: Եւ կանխեալ Մովսիսի ընդ առաւաւտն, շինեաց սեղան ի ստորոտ լերինն. եւ երկոտասան վէմ կանգնեաց ըստ երկոտասան ազգացն Իսրայէլի:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: