Ելից գրքի մեկնություն 26։1

Ա․ Լոպուխին

Խորանը պատրաստի՛ր տասը վարագույրով՝ մանված բեհեզից և կապույտ, ծիրանագույն ու վառ կարմիր բրդից։ Դրանց վրա կասեղնագործես քերովբեների պատկերներ։ (Սինոդական թարգ․)[1]
   

   Խորանի վարագույրներից առաջինը՝ այսպես կոչված ներքինը, ներսի կողմինը, իր կտորով նման է եղել այն գունազարդ վարագույրին, որը բաժանում էր սրբությունը սրբությունների սրբությունից (Ելք 26։31): Այն պատրաստել էին «խոշեվ»-ներով, հունարեն՝ ‘‘ἔργον ὑφάντου’’, որոնք, ըստ հին ավանդության, ունեին այն առանձնահատկությունը, որով գործվածքին տրվում էր երկակի, միմյանցից ակնհայտորեն տարբերվող տեսք։ Իսկ կողմերից մեկում էլ եռագույն տարածության վրա գործված են եղել քերովբեների պատկերները։
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) «Նրբահիւս բեհեզից, կապոյտ, ծիրանի եւ կրկնակի կարմիր կտաւից տասշերտանի վարագոյրով խորան կը պատրաստես: Այն կը զարդարես ասեղնագործ քերովբէներով:
(Արարատ թարգ․) Եվ վրանը կշինես տասը վարագույրներով՝ մանված նրբահյուս բեհեզից և կապույտ, ծիրանագույն ու մուգ կարմիր կտավներից: Այն կպատրաստես կտավագործի վարպետությամբ՝ պատկերված քերովբեներով:
(Գրաբար) Եւ արասցես խորան տասնփեղկեան: Ի բեհեզոյ մանելոյ, եւ ի կապուտակէ, եւ ի ծիրանւոյ, եւ ի կարմրոյ կրկնելոյ: Քերոբ` գործ անկուածոյ գործեսցես զնոսա: